Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Անցկացվեց 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ

0

Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը: Նա նշեց, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանը մեծ առաջխաղացում է գրանցել 2030 համընդհանուր օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում:  Տիգրան Ավինյանը վերհիշեց նաև, որ վերջերս Շոմբի Շարփի հետ մասին անցկացրել էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման համար։ Նա հավելեց, որ կառավարության առաջնահերթություններն են ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, օրենքի գերակայությունը ու մարդու իրավունքների պաշտպանությունը, արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը, ներառական տնտեսական աճի ապահովվումը, և, այս առումով, երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ բարեփոխումներն էլ ավելի մեծ թափ կստանան գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք միանշանակ լինելու են Հայաստանի անկախ պատմության ընթացքում ամենաազատն ու թափանցիկը, ինչի ապահովման գործում ՀՀ կառավարությունը կրկին սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի՝ մասնավորապես ՄԱԶԾ-ի հետ:

Շոմբի Շարփն իր խոսքում նշեց, որ ՄԱԶԾ-ն արդեն 25 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և ռազմավարական գործընկեր է հանդիսանում կառավարության համար՝ հատկապես կայուն զարգացման առավել բարդ մարտահրավերները հաղթահարելու գործում: ՄԱԿ-ի մշտական համակարգողը բարձր գնահատական տվեց ՀՀ կառավարության և միջազգային  դոնորների հետ հաստատված համագործակցությանը՝ միտված  Հայաստանում ՄԱԶԾ նպատակների իրականացմանը, մասնավորապես կայուն զարգացման տեսլականին համաձայն աջակցությունը համայնքներին աղքատությունը հաղթահարելու, եկամուտի կայուն աղբյուրներ ստեղծելու, կարողությունները զարգացնելու, իրավունքները կյանքի կոչելու առումով: Շոմբի Շարփն ասաց, որ այժմ երկրում հնարավորությունների յուրահատուկ պատուհան է բացվել և ՄԱԿ-ի ներկայացուցչությունը պատրաստ է առավելագույնս նպաստել հավակնոտ բարեփոխումների իրականացմանը:

Նիստի ընթացքում կողմերը նշեցին, որ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայումը հնարավորություն է տալիս վերագնահատել անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքը, անհրաժեշտ շտկումներ մտցնել և շարժվել առաջ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net