Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

ԱՄՆ նախագահը աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային

0
«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում հարվածի տակ դնել համաշխարհային տնտեսությունը». երեքշաբթի օրը Վաշինգտոնում նման հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականությունը:


«Սաուդցիները հարյուր միլիարդավոր դոլարների ամերիկյան արտադրանք են ձեռք բերում: Եթե ես ասեմ, որ չեմ ցանկանում բինզես ծավալել սաուդցիների հետ, նրանք սպառազինությունն ու արդյունաբերական ապրանքները կգնեն Չինաստանից և Ռուսաստանից: Այդ երկրները շատ ուրախ կլինեն: Սաուդյան Արաբիան մեզ հետ մեծածավալ առևտուր է ծավալել, այն մեզ օգնում է ցածր մակարդակի վրա պահել նավթի գները, որպեսզի դրանք չհասնեն մեկ բարելի դիմաց 100 կամ նույնիսկ 150 դոլար ցուցանիշի: Ես չեմ պատրաստվում ավերել համաշխարհային կամ ամերիկյան տնտեսությունը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում հիմար քայլերի դիմելով», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:


Անդրադառնալով Կենտրոնական հետախուզական վարչության՝ օրերս հարապարակած զեկույցին, որի համաձայն Ջամալ Հաշոգիի սպանությունը կարող էր պատվիրած լինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի կողմից` Թրամփը նշել է, թե ամերիկացի հետախույզների պատրաստած փաստաթղթում որևէ հստակ պնդում չի նկատել:


«Կենտրոնական հետախուզական վարչությունը որևէ հստակ հետևության չի հանգում: Նրանք գրում են, թե հնարավոր է, որ [Մոհամադ Բին Սալմանը] արել է դա, հնարավոր է, որ չի արել: Որևէ գնահատական չկա: ԿՀՎ-ն ուսումնասիրել է առկա փաստերը և հստակ հետևության չի հանգել: Ամեն դեպքում մենք Սաուդյան Արաբիայի կողքին ենք», - հայտարարել է Թրամփը:


Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունները հնչեցին այն պահին, երբ Սպիտակ տանից մի քանի հարյուր մետր այն կողմ` Պետքարտուղարության շենքում Հաշոգիի սպանության շուրջ ստեղծված կացությունն էին քննարկում Միացյալ Նահանգների և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսությունների ղեկավարները: Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոն է ժամանել նախևառաջ սաուդյան խնդիրը ամերիկացի գործընկերների հետ քննարկելու նպատակով:


«Նախագահ Թրամփը սպանության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել: Մենք մեր հերթին ամերիկացիների հետ կիսել ենք հետաքննության մանրամասները: Այդ գործընթացը պետք է շարունակվի: Թուրքիան ցանկանում է լույս սփռել կատարվածի վրա: Մի շարք հարցեր, սակայն, շարունակում են անպատասխան մնալ: Ո՞վքեր են կանգնած Հաշոգիի սպանության թիկունքում: Ո՞վ է արձակել սպանության հրամանը: Մենք համոզված ենք, որ այդ մարդիկ ինքնագլուխ կերպով չեն եկել Թուրքիա՝ սպանություն կատարելու նպատակով», - հայտարարել է թուրքական արտգործնախարարության ղեկավարը:


Չավուշօղլույի հետ բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հատուկ ընդգծել է, որ չնայած վերջին իրադարձություններին՝ Վաշինգտոնի և Էր Ռիադի հարաբերությունների բնույթը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի․ - «Դա նախագահի, ինչպես նաև Պետդեպարտամենտի պարտականությունն է` այնպիսի քաղաքականություն վարել, որը կապահովի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը: Ինչպես այսօր նշել է նախագահը, մենք շարունակելու ենք դիտարկել Սաուդյան Արաբիայի թագավորությունը որպես մեր կարևոր գործընկեր: Սա պատմական մի հանձնառություն է, որը կենսական նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար»:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net