Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

ՀՀԿ-ն քարոզարշավը հիմնականում մամուլի միջոցով կիրականացնի

0
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը նոյեմբերի 26-ից մեկնարկող նախընտրական քարոզարշավն իրականացնելու են «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսի ներքո:


Ուշագրավ է, որ ավելի վաղ քննարկվում էր «Նիկոլ վարչապետ» կարգախոսը, ինչի մասին հայտարարել էին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները: Սակայն ի վերջո որոշում կայացվեց հրաժարվել այդ կարգախոսից, ինչն ի դեպ հանրության քննադատությանն էր արժանացել:




«Կարգախոսը որոշվեց՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»: Այդ կարգախոսը բոլորովին նոր չէ, այն տարիներ շարունակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» ծրագրում, և ես ուրախ եմ, որ հնարավորություն կա այժմ այդ կարգախոսը ներկայացնել ընտրարշավի ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՔՊ ղեկավար անդամ Լենա Նազարյանը:


Անդրադառնալով «Նիկոլ վարչապետ» կարգախոսի շուրջ խոսակցություններին՝ Նազարյանն ասաց․ - «Գուցե դա քննարկվել է որպես տարբերակ, բայց մենք ներկայացրել ենք այն կարգախոսը, որը պաշտոնապես հաստատվել է»: 



6 ամիս առաջ իշխանությունից զրկված Հանրապետական կուսակցությունը դեռևս չի հրապարակում իր նախընտրական կարգախոսը: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այն լինելու է «ընդդիմադիր ուժին հարիր կարգախոս»․ - «Կարգախոսը շուտով դուք կտեսնեք, կլինի ընդդիմադիր կարգախոս: Դրա մասին մենք հիմա քննարկում ենք, և երկու օրվա ընթացքում այդ կարգախոսը կհրապարակվի»:




Ի դեպ, Բաղդասարյանը վստահ է, թե Հանրապետականի նկատմամբ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա: Եվ չնայած այս հանգամանքին՝ նախկին իշխող ուժը իր քարոզարշավը ավելի շատ մամուլի միջոցով կիրականացնի:


«Ազատություն»․ - Դուք ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի շանսերը այս պահի դրությամբ, մոտավորապես ինչպիսի՞ ներկայացվածություն կունենաք խորհրդարանում:


Բաղդասարյան․ - Շանսերը գնահատում ենք բավարար: Ամեն ինչ կախված է մարտավարությունից և քարոզարշավից: Իհարկե, եթե դա կարելի է քարոզարշավ համարել՝ 10-12 օրը: Նման ընտրությունների համար 12 օրը քարոզարշավ չի կարելի համարել: Պարզապես պետք է ճիշտ մարտավարություն ընտրել, թե ոնց օպտիմալ օգտագործել: Եվ դրա գնահատականն էլ տա հանրությունը»:


«Ազատություն»․ - Ժողովրդի հետ հանդիպելո՞ւ եք:


Բաղդասարյան․ - Ինձ թվում է, որ դա կարող է այդքան էլ արդյունավետ չլինի, պետք է ավելի շատ օգտագործվի մամուլը, հեռուստատեսությունը․․․ այդ ձևերով, ինձ թվում է, պետք է քարոզարշավը տարվի: Հակառակ դեպքում կարող է տարբեր․․․ ինչպես հիմա մոդա է՝ սևեր, սպիտակներ և այլն․․․


«Ազատություն»․ - Գուցե մտավախություն ունեք, որ հանրությունը ձեզ այնքան էլ բարյացակամ չի դիմավորի:


Բաղդասարյան․ - Եթե Դուք դրա մասին եք մտածում, ամեն երեկո ինձ կարող եք տեսնել քայլելիս օր:


«Ազատություն»․ - Նկատի ունեմ, ձեր հավաքներին մարդիկ չեն գա․․․


Բաղդասարյան․ - Դրա համար մի անհանգստացեք: Ընդհակառակը, հիմա հետաքրքրությունն ավելի շատ է, ավելի շատ կգան այդ հավաքներին:


«Ազատություն»․ - Եթե չհայտնվեք խորհրդարանում, ի՞նչ է անելու Հանրապետականը:


Բաղդասարյան․ - Արտախորհրդարանական քաղաքական ուժ: Մի անհանգստացեք դրա համար: Մեզ համար գերագույն նպատակ չէ, կենաց և մահու կռիվ չէ: Դա կլինի մեր պետության շահերից: Հանրապետականի մուտքը յոթերորդ գումարման Ազգային ժողով կբխի միայն պետության շահերից: Դրա ականատեսը կլինեք դուք ապագայում»:


Ուշագրավ է, որ Հանրապետականը, որին իշխանության տարիներին բազմիցս են մեղադրել ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսը չարաշահելու մեջ, այսօր նույն մեղադրանքը ներկայացնում է վարչապետի պաշտոնակատարին:


Մասնավորապես, տարածած հայտարարության մեջ անդրադառանալով Փաշինյանի Գեղարքունիք կատարած այցին՝ Հանրապետականը շեշտում է․ - «Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է»:


Այսօր արձագանքելով այդ մեղադրանքին՝ Լենա Նազարյանը հակադարձեց, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, իսկ եթե Հանրապետականը ցանկանում է, թող իրենք էլ հանրահավաքներ կազմակերպեն և հանդիպումներ ունենան ժողովրդի հետ:


«Վարչական ռեսուրսի չարաշահման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ մի թեկնածուն կարող է անել մի բան, իսկ ուրիշ թեկնածուն չի կարող անել մի բան: Ոչ մեկ նրանց չի խանգարում գնալ Գեղարքունիքի մարզ կամ ուրիշ մարզ, հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ: Այլ բան, որ, կարծում եմ, նրանց մոտ դա չի ստացվի»: 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net