Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Գոռ, դու վստահ եղիր, որ 21-րդ դարում կգտնվի ձև, որ դու կարողանաս տեսնել. Արմեն Սարգսյանն անձամբ ծանոթացել է տեսողական խնդիր ունեցող երեխայի հետ

0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման ընթացքում տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող երեխաները հնչեցրել են իրենց հուզող ամենատարբեր խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես իրենց իրավունքները լսելի դարձնելուն, կրթական համակարգի փոփոխության անհրաժեշտությանը, այնպես էլ գլոբալ հարցերի՝ 21-րդ դարի հմտություններին, հօգուտ ապագայի արվող ներդրումներին և այլ թեմաների:

Երեխաների բարձրացրած հարցերին իր խոսքերում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. «Երեխաները ոչ միայն մեր ամենաարժեքավոր քաղաքացիներն են, ոչ միայն այն անձինք են, ովքեր ապագայում հաջողության հասնելու հսկայական հնարավորություն ունեն, այլև նրանք սովորում են շատ արագ: Սովորելն ամենաարժեքավոր գործողություն է և, իմ սահմանմամբ, երիտասարդության չափանիշը»:

Նախագահի բնորոշմամբ՝ իր համար երեխաներ, որպես այդպիսիք, չկան, կան անհատներ՝ անկախ տարիքից, և ծնողի դերը, կրթելուց բացի, երեխայի տաղանդը հայտնաբերելն է, քանի որ ոչ տաղանդավոր երեխաներ չեն լինում:

Անդրադառնալով օրվա բանախոս երեխաների կողմից բարձրացված՝ կրթական համակարգին վերաբերող խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ բոլոր ժամանակներում, անգամ իր ուսանողության տարիներին, կրթական համակարգի փոփոխության հարցեր բարձրացվում էին: «Ուսուցչի դերը ոչ միայն կրթելն է, այլև կրթվելն ու երեխայի մեջ գտնելու այն տաղանդը, շնորհքը, որը երեխան ունի, ինչպես նաև աջակցել, որ այդ տաղանդը զարգանա: Սա է ուսուցչի դերը՝ մանկապարտեզում, դպրոցում, թե համալսարանում: Ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն փայլուն ժողովրդի զավակ է, այլև ունի տաղանդ, որը մի օր կբացվի»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ուսուցիչն էլ իր հերթին իր հեղիանկության համար պետք է քրտնաջան աշխատի, որպեսզի վայելի աշակերտների հարգանքը:«Ուսուցչի և աշակերտի միջև երկխոսություն պետք է լինի: Այդ երկխոսությունը պետք է սկսվի վաղ տարիքից ու շարունակվի մինչև համալսարան, և այդ դեպքում կունենանք իդեալական դպրոց, ուսուցիչ և աշակերտ: Մի կասկածեք՝ գիտելիքը կարևոր է»,-ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանը նաև ցանկացել է անձամբ ծանոթանալ միջոցառման մասնակիցներից 12-ամյա Գոռ Համբարձումյանի հետ, ով թեև տեսողական խնդիր ունի, բայց դասերից բացի, զբաղվում է նաև երաժշտությամբ, սպորտով: Դիմելով Գոռին՝ նախագահն ասել է, որ ֆիզիկական խնդիր կամ հաշմանդամություն ունենալը երբեք թերություն չէ: «Գոռը ոչնչով չի տարբերվում, գուցե շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան մեզնից շատերը: Որևէ ֆիզիկական թերություն ունենալը թերություն չէ: Գոռ, դու վստահ եղիր, որ 21-րդ դարում կգտնվի ձև, որ դու կարողանաս տեսնել, և ես շատ ուրախ կլինեմ, որ այդ օրը ինձ նամակ գրես և ասես. «Պարոն Սարգսյան, ես տեսնում եմ»: Միայն մի հիասթափվիր, մի վախեցիր, դու լիարժեք մարդ ես, ուժեղ մարդ ես, հաջողություն քեզ»:

Նա պատմել է, որ վերջերս Գյումրի կատարած այցի ընթացքում եղել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, շփվել է այնտեղ աշխատող շնորհալի երեխաների հետ ու շատ տպավորված է:

«Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական ապագա ունի, ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք մարդ է, ձեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել այն մեծ երազանքին, որ ունեք: Մենք բոլորս միասին պետք է ամեն ինչ անենք, որ ստեղծենք այն երկիրն ու կրթական համակարգը, որն ուզում ենք: Մենք կարող ենք դա անել: Դուք եք լինելու պատասխանատուն, որ Հայաստանն ունենա աշխարհի ամենալավ կրթական համակարգը: Վստահ եղեք, ուժեղ եղեք և գնացեք առաջ, երբեք չկորցնեք ձեր շնորհքը, զարմանալու, հայտնաբերելու, հարց տալու և սովորելու ունակությունը», -ընդգծել է նա:

Նախագահը մասնակցել է նաև ելույթներին հաջորդած քննարկումներին, պատասխանել երեխաների հարցերին: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net