Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

ՀՀ-ն բյուջետային աջակցության վարկի տեսքով ներգրավելու է 50 մլն դոլար վարկ. Ա. Հայրապետյան

0

ԱԺ քննարկման ներկայացվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:

ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև այս տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված վարկային համաձայնագիր, որով առաջարկվում է 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավել:

«2018 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում է ներգրավումը կատարվում, օրենքով արդեն իսկ ամրագրված է, էս ծրագրի շրջանակում կառավարության ողջ պարտականությունները կատարված են: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից երեք տարին՝ արտոնյալ»,- ասաց Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը:

Ըստ համաձայնագրի որոշման՝ վարկային միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը․ պակասուրդը 156 միլիարդ 915 միլիոն 705 հազար դրամ է: Վարկի տոկոսադրույքը 3,3 % է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ գումարը վերցնելու դեպքում չի ավելանա Հայաստանի արտաքին պարտքը, և ինչո՞ւ են վարկ վերցնում, երբ իրենց իշխանությունը նշում էր, որ կողմ չէ բյուջետային ծախսեր կատարելու համար վարկ վերցնելուն:

Փոխնախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ 50 մլն ԱՄՆ դոլարով վարկային համաձայնագիրն ավելացնելու է արտաքին պարտքը:

«Ցանկացած բյուջե, որը դեֆիցիտով է հաստատվում, նշանակում է հաջորդ տարի ունենալու ենք դեֆեցիտի չափով ստանձնած ավել պարտք: Կան վարկեր, որոնք ուղղվում են ընդհանուր բյուջետային ֆինանսական կայունությունն ապահովելուն, սա հենց այդ նպատակներից է, և  խորհրդարանում վավերացված բյուջեի ծախսերին համապատասխան կայուն ֆինանսավորում իրականացնելու համար է, մեր ֆինանսական միջոցների անբավարարության չափ կա, որը լրացնելու համար պարտք ենք վերցնում», - ասաց Հայրապետյանը:

Բաբուխանյանն արձագանքեց, որ բոլոր կառավարությունները գալիս ու ասում են` երբ ունենանք շատ ռեսուրսներ, այլևս վարկ չենք վերցնի: «Եթե մի օլիգարխի լավ թափ տայիք, այդ 50 միլիոնը կդնեիք բյուջե: Այդքան ասում եք` օլիգարխիայի դեմ պայքար, 50 միլիոնն ի՞նչ էր, որ չկարողացաք վերցնել ու դնել բյուջե: Հնարավո՞ր չէր այդ գումարը ստվերի կամ կոռուպցիայի դեմ պայքարից հանել, որ 3 տարի հետո չմտածենք` 50 միլիոնը կերանք, խմեցինք, նպաստ տվեցինք, ու հիմա արտաքին պարտքն ավելացավ»,- ասաց պատգամավորը:

Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատարն էլ ասաց, որ հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, քանի որ եթե այդ 50 մլն դոլարը չլիներ, գուցե ֆինանսական դեֆիցիտ լիներ:

Վարկային համաձայնագիրը քվեարկության կդրվի վաղը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net