Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

ՀՀ–ում կկառուցվի բարձր օգտակար գործողության ջերմակայան, մի քանի օրից կգործարկվի ատոմակայանի նոր տուրբինը. Գարեգին Բաղրամյան

0

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց օրենսդրական բարեփոխումները և նշեց, որ ըստ նոր օրենքի՝ նախատեսվում է որոշակիորեն բարելավել այսօրվա գործող էներգետիկ շուկայի մոդելը և մեկ գնորդ-վաճառող մոդելից անցում է  կատարվելու ավելի ազատական մոդելի:

«Նախատեսում ենք ունենալ մինչսահմանային առևտրի ավելացում, նոր շուկայի մոդելի արդյունքում հնարավորություն կստեղծվի ներմուծելու ավելի էժան էլեկտրաէներգիա»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վերջերս Երևանի ջերմակայանի տարածքում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման համաձայնագիր է ստորագրվել: «Այդ համաձայնագիրը դեռևս երկու տարի է,  ինչ քննարկվում էր, և նոր կառավարությունը խնդիր էր դրել վերաբանակցելու, և նախապես պայմանավորված գինն իջեցվել է 5,7 ցենտի:

Բավականին բարձր օգտակար գործողության կայան է կառուցվելու, այսօրվա գներով ամենաէժան  ջերմակայանը կլինի հանրապետությունում, կառուցման ընթացքը կտևի 26 ամիս, շինարարությունում կներգրավվի 1000-1200 աշխատող, այնուհետև 250 աշխատող կունենա էներգաբլոկը»,-ասաց նա:

Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Երևան ՋԷԿ-ում ավարտվել են վերազինման աշխատանքները, նոր տեխնոլոգիա է ներդրվել, ներկայումս աշխատում է շուրջ 14-15 մեգավատով ավելի բարձր հզորությամբ, քան նախկինում էր: «Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները, մի քանի օրից նոր տուրբինը կգործարկենք և արդյունքում ատոմակայանում կունենանք ևս 20 մեգավատ հզորության ավելացում կոնկրետ այդ սարքավորումներով: Հաջորդ տարի նախատեսվում է երկրորդ տուրբինի գործարկում, որի արդյունքում կունենանք տասը տոկոս հզորության ավելացում նույն վառելիքի ծախսի պարագայում»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ հանքարդյունաբերության ոլորտում  ուսումնասիրվել են թույլտվությունները, և 127 ընկերության ներկայացվել են համապատասխան զգուշացումներ պարտավորությունները կատարելու վերաբերյալ, արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ, 28 ընկերությունից 23-ի նկատմամբ զգուշացումներ են եղել, և հինգ ընկերություն զրկվել է ընդերքի օգտագործման իրավունքից:

«Բոլոր պետական ձեռնարկություններում վերանայվում են աշխատողներն ու հաստիքացուցակները»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net