Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան
2019թ. բյուջեի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին, սակայն ունեն մի շարք դիտարկումներ:
Նրա խոսքով` հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն, այլ պետք է արտահայտեր հետհեղափոխական շրջանի սպասումները, որոնք կային ոչ միայն ժողովրդի կողմից, այլև բիզնես միջավայրի կողմից:
«Երբ մենք ասել ենք`ծախսերը ավելացնենք, բարձրացնենք աշխատավարձ կամ թոշակ, մեր գործընկերները միշտ ասել են` տեղը ցույց տվեք, մենք դա կանենք: Որպեսզի այս սինդրոմը հաղթահարենք ծրագրային ձևով, մեզ պետք է, որ ֆորմուլան հստակ ձևակերպենք»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա` տնտեսական, սոցիալական քաղաքականությունը պետք է ունենա գաղափարախոսություն և ծրագրեր, որոնցով էլ պետք է առաջ գնալ: «Մենք չենք կարող օրվա կեսը լինել սոցիալիստական, մյուս կեսը` աջ լիբերալ, իսկ երրորդ կեսը` ցենտրիստական»,- ասաց Միքայել Մելքումյանը:
