Բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել
Դատախազության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի:
Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 551.464.501 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ վերականգնվել է 15.113.644 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ:
