Արգենտինայում կայանալիք G20 գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովի 22 հազար իրավապահ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս-Այրեսում կայանալիք G20-ի ղեկավարների գագաթնաժողովին կներգրավվեն 22 հազար իրավապահ մարմինների և անվտանգության աշխատակիցներ: Այդ մասին հայտարարել է Արգենտինայի Անվտանգության նախարար Պատրիսիա Բուլլրիչը:
Նա ընդգծել է, որ Արգենտինայի իշխանությունները ցանկանում են, որ «հանդիպումը խաղաղ և հանգիստ անցնի»: «Մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր սպառնալիքները», - ասել է Բուլլրիչը:
Նախարարի խոսքով՝ երկրի կառավարությունը դիմել է հասարակական կազմակերպություններին՝ կոչ անելով գագաթնաժողովի օրերին չխախտել հասարակական կարգը: «Այս պահին մենք ստացել ենք Բուենոս Այրեսում ցույց իրականացնելու վերաբերյալ երկու դիմում», - ասել է Պատրիսիա Բուլլիչը:
Արգենտինայի տրանսպորտի նախարար Գիլերմո Դիտրիչն էլ հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ գագաթնաժողովի օրերին փակ կլինեն մայրաքաղաքի օդանավակայաններից մեկը, երկաթուղային և մետրոյի կայարանները, նավահանգիստը:
