Պոմպեյի ավերակների մեջ գիտնականներն էրոտիկ տեսարանով պատկեր են հայտնաբերել
Հնագույն Պոմպեյ քաղաքի ավերակների մեջ գտնվող տներից մեկի պատին գիտնականներն անսովոր պատկեր են նկատել, գրում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այն շատ նման է եղել էրոտիկ տեսարանի՝ հայտնի հնագույն դիցաբանությունից:
Փորձագետները մաքրել են մոխրի շերտը և ամբողջացրել պատկերը, որում մերկ մի աղջիկ է՝ կարապը ծնկներին:
Գիտնականները բացատրել են, որ նկարում առասպելական արքայադուստր Լեդան և օլիմպիական աստված Զևսն են: Ըստ լեգենդի՝ Զևսը, վերածվելով թռչնի, տիրել է սիրելիին, որից հետո ծնվել են նրանց երեխաները:
