Էր Ռիադը դեմ է սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության գործով միջազգային հետաքննության անցկացմանը
Սաուդյան Արաբիան դեմ է սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջի սպանության մասին գործի միջազգային հետաքննություն անցկացնելու մտքին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Էր Ռիադում հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը:
«Մենք դեմ ենք այս գործի միջազգային հետաքննությանը: Սաուդյան Արաբիան իր մարմիններն ունի հետաքննություն անցկացնելու համար, որոնք առանձնանում են պրոֆեսիոնալիզմով և անկախությամբ», - հայտարարել է Ջուբեյրը:
Հիշեցնենք, որ միջազգային հետքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին նախօրեին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվում էր, Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ սպանության գործով 21 կասկածյալ է ձերբակալվել, որոնցից 11-ին մեղադրանք է առաջադրվել: