3 ժամանոց հերթ, չաշխատող սարքեր ու քվեաթերթիկների պակաս. ինչ թերություններով են անցկացվել ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայացել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց ընթացքում արձանագրվել են մի շարք թերություններ:
Ինչպես նշում է USA Today-ը, համազգային թեժ գիծն ընտրողներից և կամավորներից բողոքներ է ստացել Ջորջիա, Արիզոնա, Ֆլորիդա, Նյու Յորք, Միչիգան ու Տեխաս նահանգներում ընտրատեղամասերի պայմանների վերաբերյալ:
Ընտրողները բողոքել են, որ ընտրատեղամասերն ուշացումով են բացվել, քվեարկության սարքերը չեն աշխատել, քվեաթերթիկների պակաս է եղել:
Օրինակ՝ Ջորջիա նահանգում ընտրողներից ոմանք ստիպված են եղել մինչև երեք ժամ սպասել իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: