Իտալական մաֆիան ավելի քան 5700 դոլար գլխագին է սամանել հիանալի հոտառություն ունեցող ծառայողական շան համար (լուսանկարներ)
Պոչո անունով շունը լուրջ խոչընդոտ է դարձել իտալական մաֆիայի համար և այժմ նրա համար ավելի քան 5700 դոլար գլխագին է սամանվել: Ջեք ռասել տերիեր ցեղատեսակի շունն իր հիանալի հոտառության շնորհիվ բազմիցս խափանել է հանցագործների թմրանյութեր վաճառելու ծրագրերը, ինչի հետևանքով նրա համար բավական մեծ գլխագին է սահմանվել:
Ինչպես գրում է Life.ru-ն՝ Daily Star-ին հղումով, իննամյա շունն անգամ պատվո շքանշանի է արժանացել այն բանից հետո, ինչ կարողացել է զրկել կամորային ապօրինի ճանապարհով ձեռք բերված խոշոր գումարից: Նրան հաջողվել է հոտառությամբ հայտնաբերել երկու տոննա արգելված նյութեր՝ չնայած այն բանին, որ հանցագործները թաքստոցի մոտ թունավոր խայծեր էին թողել ծառայողական շան համար և այլ ծուղակներ հյուսել, որպեսզի նա կորցներ հետքը:
Պոչոն ոստիկանությունում պատահաբար է հայտնվել. նրա նախկին տերը ստիպված է եղել հրաժարվել շնից, քանի որ որդու մոտ ալերգիա է հայտնաբերվել: Այնուամենայնիվ խելացի Պոչոն հիանալի ծառայողական շուն է դարձել և միշտ մի քայլ առաջ է հանցագործներից: Շանը վարժեցնող մասնագետի խոսքով՝ Պոչոն ստեղծված է այս աշխատանքի համար: Նա բավական փոքրամարմին է և կարող է հասնել այնպիսի տեղեր, որոնք հասանելի չեն խոշոր շներին:Այսպես՝ Նեապոլից քիչ հեռու նրան հաջողվել է հայտնաբերել 30 կգ կոկաին, ինչը չէր հաջողվում այլ ծառայողական շներին: