Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

0

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնեցին Լիբանան՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին:

Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում մատուցված Ս. Պատարագից հետո տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից շնորհավորեց Արամ Ա Կաթողիկոսին՝ հրապարակելով նրան ուղղված Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում մասնավորապես ասված է.

«Գոհունակությամբ տեղեկացանք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքի մեջ հանդիսավորապես նշվելու է քահանայական Ձեր ձեռնադրության և օծման 50-րդ տարեդարձը:

Այս առիթով Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձերդ եղբայրությանը Մեր ջերմ շնորհավորանքները և ամենայն բարյաց մաղթանքները:

Հինգ տասնամյակ առաջ Դուք նվիրվեցիք հոգևոր սպասավորությանը, և այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք մեր Եկեղեցու անդաստանում արգասավոր ծառայության վաստակով: Տիրոջ պատգամին հավատարիմ՝ Դուք ջանացել եք արդյունավորել Ավետարանի կենարար խոսքի քարոզությունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության խնամքի ներքո գտնվող հայորդյաց հոգևոր հոգածությունը՝ վայելելով հոգևոր դասի ու հավատացյալների սերն ու հարգանքը: Այս տարիների ընթացքին Ձեր վաստակը նաև հավելվել է գրական գործունեությամբ՝ մեր Եկեղեցու ազգային-հոգևոր կյանքին և միջեկեղեցական հարաբերություններին նվիրված խոհերի և ուսումնասիրությունների հրատարակությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի առաքելությանը Դուք կոչվեցիք մեր անկախ պետականության վերականգնման շրջանին, երբ նոր հորիզոններ բացվեցին մեր Եկեղեցու առջև՝ զորացնելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի  միասնությունն ու առավել պայծառ դարձնելու նրա հոգևոր կյանքը: Ուրախ ենք, որ եկեղեցական մեր անդաստանում անբարենպաստ նախորդ ժամանակներից մնացած ընթացքները հաղթահարելու և խնդիրները կարգավորելու ուղղությամբ Ձեզ հետ քայլեր ձեռնարկեցինք: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ  գումարեցինք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սրբադասեցինք մեր անմեղ նահատակներին, ինչպես նաև կյանքի կոչեցինք հայրենական ու միջեկեղեցական կարևոր մի շարք միջոցառումներ:

Հավատում ենք, որ միասնական գործակցությամբ պիտի շարունակենք լուծման առաջնորդել հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում առկա մարտահրավերները՝ ի փառս Աստուծո, ի մխիթարություն համայն մեր ժողովրդի և ի զորացումն մեր Սուրբ Եկեղեցու: Ներկա մեր կյանքի հիմնախնդիրների առջև հրամայական է, որպեսզի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ուխտապահ մեր հոգևորականաց նվիրյալ ջանքերով առավել արդյունավորությամբ իրագործի տերունավանդ իր առաքելությունը՝ հանուն աշխարհսփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր զարթոնքի, մեր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի, համազգային մեր իղձերի իրականացման ու լուսավոր գալիքի:

Վերստին Մեր շնորհավորանքները բերելով, սիրեցյալ եղբայր, և հայցելով Տիրոջ Սուրբ Աջի առաջնորդությունն ու հովանին Ձեզ՝ մաղթում ենք քաջառողջություն և արդյունավոր գահակալության երկար տարիներ՝ ի շինություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net