Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Մեր քաղաքում երկար տարիներ չի եղել ինքնաարտահայտվելու հնարավորություն, հիմա դաշտը բաց է. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սարգսյան

0

Իմ շանսերը գնահատում եմ շատ բարձր։ Այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում 14/06 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սարգսյանը:
 
Նա շեշտեց, որ մինչ այս էլ ինքը՝ որպես քաղաքացի, պայքարել է այս օրվա համար։ «Երկար ժամանակ է՝ մենք սպասել ենք, որ մեր քաղաքում լինեն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, որոնց միջոցով վերջապես կարող ենք ընտրել արժանի քաղաքապետ»,- ասաց նա։

Սարգսյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե էջմիածինցիները պասիվ են, և մասնակցության մակարդակը ցածր է։ Նրա կարծիքով՝ Էջմիածնի քաղաքացիներին շատ հետաքրքիր է, թե ով կլինի իրենց քաղաքապետը։

«Էջմիածինցիները հետաքրքրված են, որ լինի ճիշտ, հարգված, սիրված քաղաքապետ։ Ակնկալում եմ, որ կլինի բարձր մակարդակի մասնակցություն, քանի որ բոլորը սպասել են այս օրվան։ Այս օրերի ընթացքում ինձ միայն 2 հոգի է ասել, որ ընտրություններին չի մասնակցելու»,- նշեց Սերգեյ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ընտրապայքարին և հարցին, թե ինչով է պայմանավորված 12 թեկնածուի առաջադրվելը, Սարգսյանն ասաց. «Մեր քաղաքում երկար տարիներ եղել է բռնապետություն, կլանային համակարգ, և մարդիկ այս մթնոլորտում չեն ունեցել ինքնաարտահայտվելու հնարավորություն, իսկ հիմա դաշտը բաց է։ Ինձ թվում է՝ բոլորը վստահ են եղել, որ կարող են քաղաքը կառավարել  ավելի լավ, քան նախորդ քաղաքապետերը»,- ընդգծեց թեկնածուն։

Սերգեյ Սարգսյանի գնահատմամբ՝ Էջմիածին քաղաքում քրեական տարրերի գործունեությունն արդեն անցյալում է.

«Մենք այդ վտանգավոր, զինված կլանն ուղարկեցինք անցյալ։ Այդ ամոթալի, խայտառակ երևույթները, որոնց մասին չէին բարձրաձայնում ՀՀ-ում, սակայն տևական ժամանակ էջմիածինցիներն ապրում էին վախի մթնոլորտում։ Մեր քաղաքում այժմ ոչ մի կլան չկա»,- շարունակեց Սարգսյանը։

Նա բացառում է, որ նախկին կլանային համակարգի ներկայացուցիչներից որևէ մեկը կարող է կրկին, ինչպես ինքը որակեց, գլուխ բարձրացնել։

«Մարդիկ այդ երևույթների դեմ շատ կտրուկ են տրամադրված։ Վստահեցնում եմ բոլորիդ, որ Էջմիածինն արդեն քրեական քաղաք չէ»,- շեշտեց Սարգսյանը։
Ւնչ վերաբերում է թեկնածուներին, Սարգսյանը հայտարարեց, թե բոլորն էլ արժանի մրցակիցներ են, և ինքը չհաղթելու պարագայում էլ կշնորհավորի հաղթած թեկնածուին։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net