Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյան

0

Ես շատ ցավում եմ, որ Կարեն Ստեփանյանը, լինելով իրավաբան, նման բան է ասում, որովհետև ես նրան ընդամենը ասել եմ, որ այդ քվեաթերթիկի դեպքով զբաղվելու են իրավապահ մարմինները, դա նորմալ է, դա սպառնալիք չէ: Այս մասին Էջմիածնում ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» անդամ Դիանա Գասպարյանը և նշեց, որ պատրաստ է դեմ առ դեմ կանգնել նրա հետ և նույնը կրկնել:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ստեփանյանը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։ Ըստ նրա՝ թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից քարոզարշավի ընթացքում տարածվել են քվեաթերթիկի ձևական օրինակներ, որտեղ շատ թեկնածուների համարները սխալ են նշված:

Այս ամենին ի պատասխան՝ Կարեն Ստեփանյանն այսօր հայտարարեց, որ Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում է եղել. «Ընդամենը եղել է որոշակի անվանացանկ, քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, թյուրըմբռնման արդյունք է եղել վերջինիս կողմից։ Դա նորմալ էր, օրենքով չարգելված։ Դա  որոշակի շեղում էր, որպեսզի քարոզարշավային ստանդարտ վիճակից դուրս գանք։ Մնացած թեկնածուներն այնքան ճիշտ ընդունեցին դա, որ նույնիսկ հումոր էին անում դրա վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է այն գնահատականին, թե սև քարոզչություն է եղել, Դիանա Գասպարյանն ասաց, որ սոցցանցերում հակառակորդ թեկնածուների, կեղծ օգտատերերի կողմից բավականին անպարկեշտ և վիրավորական արտահայտություններ են եղել իր հասցեին:

«Այսինքն՝ այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ, բայց ես փորձում եմ դրան ուշադրություն չդարձնել: Ես շատ տղամարդկանցից շատ ավելի տղամարդ եմ եղել այս ընտրությունների ժամանակ, երբեք չեմ իջել բամբասանքների մակարդակի, ես կարծում եմ, որ ընտրողը դա տեսել է: Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, ընդ որում՝ նաև Կարեն Ստեփանյանին. նա պնդում է, որ ես իրեն ստոր եմ անվանել, այնինչ ես արարքն եմ ստոր անվանել, դրանք տարբեր բաներ են»,- ասաց նա:

Ըստ Դիանա Գասպարյանի՝ կանայք ուժեղ են և կարող են պայքարել կլանի կամ ցանկացած արատավոր երևույթի դեմ, բայց հարցին, թե արդյոք հաջողվել է Էջմիածնից դա արմատախիլ անել, նա ասաց, որ դա կիմանանք ընդամենը մի քանի ժամից, երբ ավարտվեն ընտրությունները:

«Այդ կրիմինալ կամ կլանային կոչվածը մի քիչ միֆականացված է, կան թաղային խմբեր, հեղինակություններ, դրանք հանցավոր պարտադիր չէ լինեն, պարզապես թաղային «թայֆայական» շրջանակներ են, որևէ մեկը չի ասում, որ Էջմիածնում կարող են իրար վրա կրակել»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքում օլիգարխ լինելուն, նա ասաց, որ օլիգարխի սահմանումը բարդ է և հակասական, բայց ինքը կարծում է, որ օլիգարխներ չկան:

Նա պատմական համարեց, որ այս քարոզարշավի ժամանակ Էջմիածինը տեսավ նախընտրական քարոզչություն, այսքան թեկնածու: Նա նաև նշեց, որ պատմական օր կարող է լինել, երբ արդյունքներով ամփոփվի իր կամ կին մյուս թեկնածուի հաղթանակը, և Էջմիածինը լինի այն քաղաքը, որտեղ երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ կընտրվի կին քաղաքապետ: Նա իր շանսերը բարձր գնահատեց:

Հարցին, թե պարտվելու դեպքում կշնորհավորի՞ հաղթողին, նա ասաց, որ մինչև վերջերս պատրաստ էր, բայց արդեն ոչ: «Շատ ստոր մեթոդներով են աշխատել, որի համար մարդիկ կան, ում այս պահին պատրաստ չեմ ներել: Տղամարդուն անվայել քարոզչություն նկատել եմ և այն աստիճանի, որ դա արդեն հենց տղամարդկանց և անողի դեմ է աշխատելու: Հակահեղափոխականությունն Էջմիածնում մի քիչ այլ բնույթ է կրում, ոչ թե այնքան քաղաքական իմաստով, որքան անարժան մեկին քաղաքը բաժին հասնելու, կամ արատավոր որոշ բարքերի հաստատման իմաստով, կամ դեմքերի և ոչ բովանդակության փոփոխության իմաստով: Լկտի մեթոդների դիմաց բոլորը պատժվելու են օրենքով, ովքեր սահմաններ են անցել, և իրավապահ մարմինները զբաղվելու են»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net