Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում հաղթել է Փյունիկ-01-ին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել «Փյունիկ-01»-ին և 2:0 հաշվով հաղթանակ է տարել:
Մ17 տարեկանների կազմում աչքի են ընկել Նարեկ Ալավերդյանն ու Ռուբեն Եսայանը։
Հայաստանի պատանեան հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ:
Նշենք` մեկ շաբաթ առաջ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում էր անցկացրել «Ալաշկերտ-2»-ի հետ և 1:2 հաշվով պարտություն է կրել:
