Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում կա․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ Դ. Գասպարյանի հրապարակման մասին

0

Քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում կա։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի անկուսակցական թեկնածու, փաստաբան Կարեն Ստեփանյանը՝ անդրադառնալով Դիանա Գասպարյանի՝ օրեր առաջ արած ֆեյսբուքյան հրապարակմանը, որում նա մեղադրում էր Կարեն Ստեփանյանին  «ստոր և դատապարտելի մեթոդի» դիմելու համար:

«Ընդամենը եղել է որոշակի անվանացանկ, քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, թյուրըմբռնման արդյունք է եղել վերջինիս կողմից։ Դա նորմալ էր, օրենքով չարգելված։ Դա  որոշակի շեղում էր, որպեսզի քարոզարշավային ստանդարտ վիճակից դուրս գանք։ Մնացած թեկնածուներն այնքան ճիշտ ընդունեցին դա, որ նույնիսկ հումոր էին անում դրա վերաբերյալ»,- նշեց Կ․ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ստեփանյանը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։ Ըստ նրա՝ թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից քարոզարշավի ընթացքում տարածվել են քվեաթերթիկի ձևական օրինակներ, որտեղ շատ թեկնածուների համարները սխալ են նշված:

Կարեն Ստեփանյանը վստահ է, որ այս հայտարարությունը չի վնասել իրեն․ «Ովքեր դա ստացել են, նախ նրանց ուշադրությունը չի սևեռվել այդ խառը թվերի վրա։ Նրանց մատնանշվել է այն հատվածը, որն անհրաժեշտ էր ինձ»։

Կարեն Ստեփանյանի խոսքով՝ այս անգամ քարոզարշավը եղել է իրական, թեկնածուները հնարավորություն ստացել են ներկայացնելու իրենց ծրագրերը։

«Քարոզարշավը բավականին հետաքրքիր էր, անակնկալներով լի էր։ Նմանը չունեցող քարոզարշավ էր, եթե համեմատություն անցկացնենք նախորդ քարոզարշավների հետ»,- ասաց նա։

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 12 թեկնածու, և ընտրապայքարը բավականին թեժ է, բայց Կարեն Ստեփանյանն իր շանսերը բարձր է գնահատում։

«Ես պայքար չեմ մղում երկրորդ տեղի համար, իմ պայքարն առաջին տեղի համար է, մնացածն ինձ համար էական չէ առհասարակ»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net