Էջմիածնի 14/16 ընտրատեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցողների համար (տեսանյութ)
Էջմիածնի 14/16 ընտրատեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ընտրատեղամասը տեղակայված է N6 մանկապարտեզի 2-րդ հարկում, իսկ աստիճանների կողքի հատվածում թեքահարթակ չկա։
Հարցին, թե ինչու է ընտրատեղամասը տեղակայված ոչ թե առաջին, այլ երկրորդ հարկում, հանձնաժողովի նախագահ Արծրուն Գևորգյանը պատասխանեց. «Մեզ ինչ տարածք տրամադրել են քաղաքապետարանից, մենք դրանից էլ օգտվում ենք»։
Նա հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձ դեռևս չի եկել քվեարկության. «Որ գան, տվյալ պահին կփորձենք այդ հարցն ինչ-որ կերպ լուծել, մենք էլ կօգնենք»,- նշեց Արծրուն Գևորգյանը։
