Քննարկվել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության հարցեր
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։ Հանդիպման առանցքում որոշ հիվանդություններ ունեցող զորակոչիկներին մանրազնին հետազոտելու, համապատասխան բուժում կազմակերպելու […]