Ստավրոպոլի «Ոսկե ասպետ» գրական միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել Արմեն Գասպարյանը
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Լերմոնտով քաղաքում կայացել է «Ոսկե ասպետ» 9-րդ միջազգային սլավոնական գրական փառատոնը, որի ժամանակ հայտարարվել են դափնեկիրների անունները:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, «Արձակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Արմեն Գասպարյանը` «Իմ Աստղիկի հուղարկավորությունը» գրքով:
Գրական միջոցառման գլխավոր՝ Պուշկինի անվան մրցանակը «Գրականության մեջ նշանակալի ավանդի համար» հանձնվել է գրող Ալեքսանդր Բոնդարևին:
Մրցույթին ներկայացված են եղել 12 երկիր ներկայացնող հեղինակների աշխատանքներ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Իսրայելից և այլ երկրներից:
Կինոռեժիսոր և գրող Արմեն Գասպարյանի «Իմ Աստղիկի հուղարկավորոթյունը» ինքնակենսագրական ստեղծագործությունը ներակայացնում է գրողի ընտանիքի մի քանի սերունդների պատմությունը:
