Ալժիրում կանանց արգելել են նիքաբ կրել աշխատավայրում
Ալժիրի իշխանություններն արգելել են կանանց նիքաբ (մահմեդական կանացի հագուստ, որն ամբողջովին փակում է դեմքը) կրել աշխատավայրում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական աղբյուրի, արգելքը վերաբերում է ցանկացած հագուստի, որը խոչընդոտում է անձի ինքնության ճանաչմանը:
Նշվում է, որ քաղաքացիական ծառայության պետական վարչությունը վերջնականապես որոշում է կայացրել արգելել աշխատավայրում նիքաբ և ցանկացած հագուստ կրելը, որը թաքցնում է անձի ինքնությունը: Վարչությունը կոչ է արել հետևել արգելքի պահպանմանը, որն ընդունվել է անվտանգության պահանջներին համապատասխան և ընդհանուր շահերից ելնելով:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նիքաբի արգելքը հակասական արձագանք է գտել հասարակության մեջ. երկրի բնակչության մի մասն ակտիվորեն աջակցում է կայացրած որոշմանը, մյուս մասը՝ քննադատում: