Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Ոչ ոք չի ուրանում Պավլիկի ասպետական քայլը՝ թե՛ անձնապես, թե՛ որդուն զոհասեղանին դնելը, բայց եթե կան հարցեր, պետք չէ այդպես լուծել. Ալ. Ենիգոմշյան

0

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն անդրադառնում է «Սասնա ծռեր» խմբի Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարություններին, որոնցում նա անազնվության, սատանայի թագավորության, հիմքից անազնվության մասին ակնարկներ ու մեղադրանքներ էր արել Գարեգին Չուգասզյանի ու Վարուժան Ավետիսյանի հասցեին: Վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանում:

-«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, մասնավորապես, զզվելի որակելով Վարուժան Ավետիսյանին, իսկ Գարեգի Չուգասզյանի մասին էլ ավելի վատ բաներ է ասել: Դուք, եթե կարելի է ասել, որ կողմին եք պաշտպանում:

-Ես իր ամբողջական հարցազրույցին տեղյակ չեմ: Պարզ է՝ Պավլիկ Մանուկյանը բոլորի կողմից հարգելի, սիրված և մեծարված է այն ասպետական քայլի համար, որն ինքն արել է և՛ անձնապես, և՛ իր որդուն՝ Հայրենիքի, պետության, ազգի համար զոհասեղանին դնելով: Ոչ ոք չի ուրանա, երբե՛ք, բայց կարծում եմ, եթե այս հարցերը կան (թեպետ ցանկացած մարդու իրավունքն է դրանք հրապարակայնացնելը), ապա նաև պետք է փորձել դրանց լուծումներ գտնել: Ես չգիտեմ՝ եթե Գարեգին Չուգասզյանի ու Վարուժան Ավետիսյանի հետ եղել են հարցեր, դրանք պետք է այլ ձևով լուծվեին:

-Բայց, եթե մարդն այքդան կոշտ տոնայնությամբ է խոսում, ինչպե՞ս լուծվեին: Մասնավորապես՝ ասում է՝ որտեղ վերջանում է ազնվությունը, սկսվում է սատանայի թագավորությունը: Ասում է նաև, որ Վարուժանը, ում շատ էր սիրում, մեջբերում եմ՝ վերածվեց զզվելիի: Նման պոռթկումները հենց այնպես, մեկ օրում չեն լինում ՊՊԾ գնդի ու հնարավոր մահվան ու կալանքի գնացած մարդկանց միջև:

- Ես չեմ կարող պատասխանել, և ես ու ուրիշները չեն, որ պիտի պատասխանեն: Իրեն պետք է հարցնել, թե ինչու է այդպես մտածում և ասում, որ այդպես է մտածում:

-Հարցին, թե ինչու չի անդամգրվել «Սասնա ծռեր» կուսակցությանը, Պավլիկ Մանուկյանը ասել է՝ Ճիշտն ասած, բացահայտ առաջարկ չի եղել՝ իմանալով իմ բնավորությունը, որ ես դա չեմ ընդունելու։ Արդեն ասացի, եթե հիմքը մաքուր չէ, հնարավոր չէ, որ արդար լինի։ Այստեղ արդեն կոլեկտիվ մեղադրանք է: Ինչո՞ւ, նախ, առաջարկ չի արվել:

- Առաջարկության խնդիր չեմ տեսնում, որովհետև բոլոր նրանք, ովքեր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներ են, նրանց ոչ մեկին առաջարկ չի արվել: Ես ոչ թե այն առումով, թե ինչու իրեն առաջարկ չի արվել, այլ ուղղակի ժամկետների առումով ուզում եմ հիշեցնել, որ կուսակցության հիմնադրման, այսինքն՝ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ինքը բանտում էր, բայց ինքն իր նման հայտարարությունները սկսեց անել, այսինքն՝ հակադրվել մինչև կուսակցության կազմավորման աշխաանքները: Մինչև կուսակցության ձևավորման աշխատանքներն այդ օտարացումն արդեն ընթացքի մեջ էր:

-Այսինքն՝ դե՞մ էր, որ դառնայիք կուսակցություն:

-Չեմ կարող ասել, բայց օտարումն արդեն սկսել էր:

-Որպես հետգրություն՝ ի՞նչ կարող եք ասել: Փաստորեն՝ դժբախտության ընկերներ էիք, ազատության մեջ՝ բարեկամությունը վերացավ. վատ խոսքեր, կեղծիք, դավաճանություն, սատանայի թագավորություն...

-Իհարկե, ափսոսում եմ այս ամեն ինչի համար ու, եթե խորքային պատճառներ եղել են, որ այսօր այս իրավիճակն է, ապա դրանք հարթվեին, գոնե՝ փորձ արվեր: Իսկ մնացածի համար ցավում եմ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net