Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Չնայած լավագույն պրակտիկայի ուղեցույցի երաշխավորություններին` չենք խոչընդոտելու երկրի կայուն զարգացմանը, եթե առկա է քաղաքական ուժերի համաձայնությունն ԸՕ-ն փոխելու վերաբերյալ. Վենետիկի հանձնաժողով

0

Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված առնվազն 1 տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին երաշխավորությունները, այդուհանդերձ, արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին:

Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական կայքում հայտնված մամուլի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Կառավարությանն առնընթեր ԸՕ մշակումները պատրաստած հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, ով ժամեր առաջ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ու ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ մասնակցելով Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նիստին նշել էր, որ շուտով լավ լուրեր կլինեն Վենետիկի հանձնաժողովից, ինչից հետո ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր. «Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։

Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ»:

Նշենք, որ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում և դրանից առաջ՝ 1-ին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթում սոսկ նշվում է, որ ԵԽ Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ով Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում ելությով՝ հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները, կիսվել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ, հանձնաժողովին է տեղեկացրել վարչապետի հրաժարականի մասին:

Tert.am-ի հետ զրույցում Դանիել Իոնիսյանը հավելեց. «Եթե գրառումը վերաբերում է մեզ, ապա կառավարության պաշտոնական պրեսս-ռելիզում ոչինչ աղաղավաղված չի և որևիցե հրապարակային խոսք, որը կարող էր աղավաղիչ լինել, չի եղել և չէր կարող լինել»:

Դանիել Իոնիսյանը նորից կրկնեց, որ չգիտի՝ ում հասցեին են Արփինե Հովհաննիսյանի խոսքերը, քանի որ ո'չ իր, ո'չ փոխվարչապետի խոսքերում որևէ մանիպուլացիա չի եղել:  






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net