Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Որոշել էի, որ այստեղ պետք է նշանակվի զինվորական բարձր կոչում ունեցող մեկը․ Փաշինյանը կապանցիներին բացատրեց, թե ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ

0

Ի՞նչ ենք մենք ուզում: Սյունիքի մարզում կապանցիների հետ հանդիպմանը, դիմելով հրապարակում հավաքվածներին, հարց բարձրացրեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հետո ինքն էլ պատասխանելով հարցին՝ նշեց՝ ուզում են մի Հայաստան, որտեղ տեղ չունեն բռնությունը, ծայրահեղականութունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան: Ներկայացրեց՝ այստեղ է սատարելու Կապանի համայնքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին:

«Երեկ ես հայտարարություն արեցի, թե ՀՀ-ում այլևս չկան օլիգարխներ, և իմ այս հայտարարություններից հետո եղան հայտարարություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ հայտարարությունների հետևում», - ասաց նա:

Առաջարկեց արձանագրել, որ այսքան տարի ՀՀ-ում օլիգարխան ամենաշատ օգտագործվող բառերից է: «Այն նշանակում է՝ քչերի իշխանություն, քչերի իշխանության ներկայացուչիչ: Եվ ասելով, որ չկա օլիգարխիա, ես ասում եմ, որ քչերի իշխանությունն այևս տապալված է, և ՀՀ-ում հաստատված է մեծամասնության, այսինքն՝ ժողովրդի՝ ձեր իշխանությունը, - ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ ովքեր նախկինում օրիգարխներ են եղել, դադարել են գոյություն ունենալուց. «Ո՛չ: Նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց, որովհետև ՀՀ-ում չի կարող լինել մարդ, որ մտածի ինքն ուժեղ է ժողովրդից, որ մտածի իր իշխանությունն ավելի ուժեղ է ժողովրդի, պետական իշխանությունից»:

Այնուհետ նա անդրադարձավ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու հարցին: Արձագանքեց այն դիտարկումներին, որ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզից չէ՝ հիշատակելով, որ իր՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ժամանակ էլ կային խոսակցություններ, որ ինքը ծնունդով երևանցի չէ: «Տեղային հայրենասիրությունն ամենավտանգավոր երևույթն է», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Սյունիքը Հայաստանի, ողջ հայության, անգամ Արցախի ողնաշարն է, և այն չի սահմանափակվում մի մարզով, քաղաքով կամ գյուղով: Մատնանշեց՝ Սյունիքի մարզը Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահման ունեցող միակ մարզն է և նկատեց, որ շատ հաճախ այստեղով արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի ՀՀ:

«Դրանց մի մասը դուրս է գալիս ՀՀ-ից՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մի մասը մնում երկրի ներսում՝ վնասելով մեր երիտասարդներին։ Եվ ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել այդ նարկոտրաֆիկի ճանապարհը», - ասաց նա՝ հավելելով, որ միամտություն կլինի կարծել, որ դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, - «Նրանք չեն կարող դա անել, եթե չունենան գործընկերներ այստեղ»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ չնայած հայտարարում է, որ երկրում չկա օրիգարխիա, սակայն համարում է, որ ամենառիսկային մարզը և գոտին այդ առումով Սյունիքի մարզն է: «Չենք կարող թույլ տալ, որ այստեղ այդպիսի երևույթները զարգանան», - ասաց նա:

Նշեց, որ հենց այդքանը հաշվի առնելով, Սյունիքի մարզում եղած խնդիրների մասին մտածելով՝ նա որոշել էր, որ այստեղ մարզպետ պետք է նշանակի զինվորական բարձր կոչում ունեցող մեկին: Այսպես է, նրա պատմածով, իր որոշումը կանգ առել Հունան Պողոսյանի վրա:

«Ոչ մի գաղտնիք չկա, թե ով է Հունան Պողոսյանը, և ով եմ ես: Կարող եմ ասել, թե վերջին անգամ որտեղ եմ նրան տեսել՝ փշալարերից այն կողմ», - ասաց նա՝ նկատելով, որ խոսք է գնում, որ Հունան Պողոսյանը բարձրաստիճան ոստիկան էր բարիկադների մյուս կողմում: Հետո, հակադարձելով այդ դիտարկմանը, նա հիշատակեց, որ նման խոսակցություններ եղել են նաև ՀՀ ոստիկանապետ Վարելի Օսիպյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, սակայն հիմա հանրությունը նրանց ողջունում է:

«Պարո՛ն Պողոսյան, ես հույս ունեմ, որ երբ հաջորդ անգամ գամ, մարդիկ ձեզ նույնպես այդպես ողջունեն Կապանում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հրապարակում հայտնեց, թե ինչ հանձնարարություններ է տվել Սյունիքի նոր մարզպետին․ապահովել օրինականությունը, նոր ներդրողների համար պայմաններ, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրողի հետաքրքրությունը դառնա իրականություն, նոր ներդրումներ, նոր աշխատատեղեր և ապահովել սյունեցիների ազատությունը պոտենցիալ օլիգարխական վտանգների, կրիմինալի և այլ կարգի ճնշումներից:

«Հիմա ասելու են՝ Հունան Պողոսյանը պե՞տք է ապահովի: Այո՛, որովհետև նա նշանակված է ժողովրդի կառավարության կողմից: Այլ կերպ լինել չի կարող», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ 2013թ. Հունան Պողոսյանի մասին արած իր հայտարարությանը, որը վերաբերել է նախկին փոխոստիկանապետի և Շանթ Հարությունյանի միջև եղած միջադեպին:

Նշեց, որ ինքը հիմա անհարմար վիճակում է գտնվում այդ հայտարարության պատճառով: Պատմեց, որ այն ժամանակ դա արել է՝ հիմնվելով իր «բարեկամ» Շանթ Հարությունյանի խոսքերի վրա: Սակայն հետո այդ միջադեպի հետ կապված ցուցմունքներում Շանթ Հարությունյանը որևէ բացատրություն չի տվել: «Ես միջնորդել եմ, որ իրավապահ մարմինները նորից քննեն այդ գործը, և Հունան Պողոսյանի պատասխանատվությունն ու պարտականությունը կլինի այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմելը», - ասաց նա, հետո հավելեց, - «Որպես վարչապետ՝ հարց եմ տվել Հունան Պողոսյանին այդ միջադեպի հետ կապված, և ստացել եմ պատասխան: Չեմ ասի, թե ինչ պատասխան է եղել, բայց այն ինձ բավարարել է»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net