Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան

0
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար:


«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում եք, աշխատում եք, մաքառում եք: Գիտեմ, թե ինչքան դժվարություններ կան, ինչպիսի դժվարությունների միջով եք անցել: Բայց այսօր ամենակարևորը հետևյալն է. դուք ստացել եք ամենակարևոր բաներից մեկը՝ ազատություն, դուք ստացել եք հարգանք ձեր իրավունքների նկատմամբ, և մենք իրար հետ բացել ենք մեր երեխաների համար լավ ապագա կերտելու հնարավորությունը: Այնպես չէ, որ Հայաստանում կա մի խումբ, մի գյուղ, մի քաղաք, մի պաշտոնյա, մի գերատեսչություն, որն առանձին կարող է իրականացնել որևէ գործառույթ: Մենք պետք է գտնենք ուս ուսի տված իրար հետ ապրելու, աշխատելու ձևը: Եվ որևէ հարց լուծելու մեր մեթոդաբանությունն ու նպատակը հետևյալն է. պետք է մեր ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում ու հայրենիքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով՝ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի. - «Առաջին հերթին ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ: Գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքը մինչև այսօր այսպես ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր աշխատանքի համար»:


Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է սյունեցիներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են համայնքների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման, խմելու ջրի հետ կապված խնդիրներին:


Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ կառավարությունը նախատեսում է իրականացնել մատչելի պայմաննեով գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիր, միաժամանակ հողօգտագործողներին կոչ արել գնալ կոոպերատիվների ստեղծման ճանապարհով, ինչը հողի մշակումը կդարձնի առավել արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրը հետևողական քայլեր է իրականացնելու նաև ոռոգման ջրի ապահովման և հակակարկտային կայանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:


Նա ևս մեկ անգամ սյունեցիներին հորդորել է աշխատել, արդյունք ապահովել և զարգացնել սեփական տնտեսությունները՝ վստահեցնելով, որ պետբյուջե վճարվող հարկերն այլևս չեն գողացվելու:


«Երաշխավորում եմ, որ հարկերից, եթե այսօր տեղ-տեղ դեռ հնարավոր է գողանում են, շատ շուտով որևէ կոպեկ չի գողացվելու: Այսօր հնարավոր է՝ ինչ-որ գումարներ դեռ անարդյունավետ են ծախսվում, սակայն որոշ ժամանակ անց դրանք մաքսիմալ արդյունավետ են ծախսվելու: Եվ ես ձեզ խնդրում եմ՝ պետք չէ վաճառել ունեցվածք, ընդհակառակը, նորերը կառուցեք, ստեղծեք ու հարկ վճարեք: Մեր երկրի պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մեր ընդհանուր կարիքների համար ծախսվող գումարի»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:


Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հետ հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին:


Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. - «Եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և որքան պինդ լինի ողնաշարը, այնքան ավելի պինդ կլինի պետությունը: Մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և շատ կարևոր է, որ ի վերջո ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հետհեղափոխական շրջանը, փուլն ավարտենք և անցնենք զարգացման ծրագրերի իրականացման փուլին: Այս հարցում, իհարկե, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»:


Այնուհետև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, որից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին:


Ի պատասխան վառելափայտի վերաբերյալ հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ տվել է համապատասխան հանձնարարական, որի համաձայն՝ համայնքների բնակիչները պետք է սանիտարական հատումների շրջանակում ապահովվեն ձմռան վառելիքով: «Բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անտառային բիզնեսին վերջ տանք, որովհետև դա մեր բնապահպանությանը կոնկրետ վնասում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այլընտրանքային վառելիքի օգտագործումը, որոնց թվում է պելետների արտադրությունը: - «Դա է հեռանկարը, որովհետև անտառն իմը չէ, այդ անտառը ձերն է: Եվ մենք այդ անտառն ուզում ենք մեր, ձեր երեխաների համար պահպանել: Ընդհանուր առմամբ, մենք պետք է այդ տրամաբանությամբ գնանք: Իսկ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պելետները կալորիականությամբ ավելի բարձր են, ուղղակի պետք է ավելացնել արտադրությունը»:


Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների լիազորությունների ավելացմանը, համայնքների խոշորացմանը, բազմաբնակարանային վթարային շենքերին վերաբերող հարցեր:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net