Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Հաշվել հաշվիչից արագ. IQ կենտրոնը ներկայացրեց մենթալ թվաբանության 4 տեսակի գիրք` 4 տարիքային խմբի համար

0

IQ կենտրոնը այսօր ներկայացրեց մենթալ թվաբանության չորս տեսակի գիրք` չորս տարիքային խմբերի համար` հիմնված յոթ միջազգային դպրոցների և հայաստանյան փորձի վրա:

IQ կենտրոնի հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնը մենթալ թվաբանության ոլորտում բավականին մեծ փորձ ունի, սակայն հայկական գրականություն չկար, որ երեխաները կարողանային աշխատել:

«Յուրաքանչյուր դպրոցից վերցնելով լավագույնը, ադապատացնելով և հարմարեցնելով մեր մենթալիտետին՝ երկարատև աշխատանքի արդյունքում ծնվեցին մեր գրքերը, որոնք բացառիկ են», - ասաց նա և նշեց, որ բացի մենթալ թվաբանությունից, էյդետիկա գիտությունից ևս բավականին շատ խաղեր և վարժանքներ են զետեղված:

«Այսինքն երեխաները բացի նրանից, որ զբաղվելու են մեթալ թվաբանությամբ, հնարավորություն են ունենալու զարգացնելու իրենց  հիշողությունը, տրամաբանությունը և, որ ամենակարևոն է, իրենց կենտրոնացումը», - ասաց նա:

Յուլյա Գասպարյանը նշեց, որ մենթալ թվաբանությունը գիտություն է, որը նպաստում է երեխայի երկու կիսագնդերի հավասարաչափ զարգացմանը: Այսինքն՝ այն ինտելակտուալ կարողությունների զարգացումն է: Նա նշեց, որ մենթալ թվաբանության տեսանելի արդյունքն այն է, որ յուրաքանչյուր հաշվիչից արագ երեխան կարողանում է հաշվել, գումարել, բազմապատկել, արմատով գործողություն անել, իսկ ամենակարևորը համարեց այն, որ զարգանում են երեխայի երկու կիսագնդերը: Բացի այդ, մենթալ թվաբանությունը թույլ է տալիս ոչ միայն բավականին մեծ հաջողություններ ունենալ մաթեմատիկական գիտությունների մեջ, այլև օգնում է զարգացնել հիշողությունը, արագ մտածել ու արագ կողմնորոշվել:

Նա նշեց, որ IQ կենտրոնը Հայաստանում մենթալ թվաբանության ամենամեծ կենտրոնն է և բացի նրանից, որ Երևան քաղաքում ունեն 13 համագոծակցություն, ունեն նաև 13 կենտրոն մարզերում և քաղաքներում: «Մեզ համար շատ կարևոր է մենթալ թվաբանությունը հասանելի դարձնել ոչ միայն Երևանի երեխաների համար այլ նաև մեր մարզերի փոքրիկների համար», - ասաց նա և նշեց, որ գրքերը հասանելի կլինեն կենտրոն հաճախող սաների համար:

Բացի այդ, կենտրոնի տնօրենն ասաց, որ ունեն նաև նոր ծրագիր, որը կոչվում է «Լուսավոր երեխա» և նախատեսված է խնդիրներ ունեցող երեխաներ համար: «Արդեն ունենք նման փորձ, որը բավականին հաջող է», - ասաց նա՝ հավելելով, որ կենտրոնը զբաղվում է նաև արագ ընթերցանությամբ:

Կենտրոն այցելող երեխաների ծնողները ևս գոհունակություն հայտնեցին և նշեցին, որ երեխաների մոտ ակնհայտ փոփոխություններ կան:

Աստղիկ Ադամյանը, ում երեխան մտավոր զարգացման խնդիր ունի, ասաց, որ արդեն մեկ տարի է երեխան հաճախում է դպրոց և անսպասելի արդյունքներ են գրանցել, ինչը զարմացրել է նաև բժիշկներին: Աստղիկ Ադամյանը ևս «Լուսավոր երեխա» ծրագրի շրջանակներում աշխատելու է կոնտրոնում:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Փառանձեմ Մկրտչյանն էլ նշեց, որ կենտրոններ բացվել են Վայոց Ձորի մարզում` Արենիում և Եղեգնաձորում: Նրա խոսքով՝ սա հիանալի հնարավորություն է մարզերի համար և  ոգևորությունն էլ շատ մեծ է:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net