«Մեծ» համաներում է լինելու. Արտակ Զեյնալյան
«Մեծ բառն օգտագործեցի ես։ Մի քանի օրից Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում կքննարկենք և մի քանի օրից Ազգային ժողովում՝ իմ ելույթում կհնչեցնեմ այդ թվերն, այս պահի դրությամբ այդ թվերը չեմ կարող հնչեցնել։ Գալիք շաբաթվա ընթացքում համաներումն Ազգային ժողովում կքննարկվի», - ասաց Զեյնալյանը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատաի խոսքով՝ «սա առաջինն է, բայց վերջինը չի լինելու»։
Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:
