Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Չի կարելի 10-15 տարի խոսել, որ հիմա էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ, իսկակական ժամանակն է. Մ. Մելքումյան

0

Չի կարելի 10-15 տարի խոսել, որ հիմա էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ, հակառակը, հիմա իսկակական ժամանակն է: Այս մասին հայտարարեց Ծառուկյան դաշինիք» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննող հանձնաժողովի անդրանիկ նիստում:

Հիշեցնենք, որ օրենքի ուժով «Ծառուկյան դաշինիք» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննող հանձնաժողով, որի առաջին նիստը մեկնարկեց այսօր: Իսկ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան գազի սակագներն են. արդյոք հոսանքի ու գազի սակագների իջեցման հնարավորություն կա:

Նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով ընտրվեց հանձնաժողովի նախագահ, խոստացավ, որ հատ-հատ անցնելու են այդ շթղայի բոլոր օղակներով՝ սահմանից մինչև վերջնական սպառող: Կտեսնեն՝ ինպիսին է պատկերը տեխնոլոգիական կորուստների մասով:

«Կորուստները՝ 5.37 հաշվվել էր բուհերից մեկի մի ամբոնի կողմից՝ 2002-ին, և 16 տարի կորսուստների մակարդակը նույնն է մնացել, և հարց է առաջանում՝ այդքան տարի փաստորեն ներդրումներ չե՞ն արվել կորուստների չափը նվազեցնելու համար», - հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Նա նաև հարցնում է՝ «ո՞վ է որոշում, որ Գազպրոմի շահութաբերությունը պետք է լինի 10, իսկ ՀԷՑ-ինը՝ 14 տոկոս»:

Հիշեցնենք, որ 4-5 տարի առաջ ԱԺ-ում գործում էր «Գազային» հանձնաժողով, որի եզրակացությունում գրված շատ-շատ նախադասություններ, նիստը վարող Միքայել Մելքումյանի արձանագրմամբ, մնացին թղթի վրա:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, նշեց, որ մասամբ կիսում է հարցադրումները և տնտեսական հանձնաժողովում քննարկել են հանրային ծառայությունների 2019 թվականի ծրագիրը: «Սակագնի հիմնավորվածության քննելու առումով հետաքրքիր է ամբողջ ծախսերի շարքը քննել»,-ասաց նա և նշեց, որ որքանով ինքը հետազոտություններ է իրականացրել, ապա կարող է ասել` ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է: «Մարդիկ գնումների ժամանակ գնում են որևէ առարկա, որի իրական շուկայական արժեքը 100 դրամ է, ձևակերպում են 150 դրամով, այսինքն մարդիկ լկտիաբար մտնում են քաղաքացու տուն, քաղաքացու բնակարան և այնտեղից գողանում են փող»,-ասաց նա և նշեց, որ կարոող են ուսումնասիրել, թե մինչև էլեկտրացանցերը սեփականցնելը որ կազմակերպություններն էին, որոնք մատակարարում էին ապրանքներ և թե հիմա ինչ փոփոխություններ են եղել:

«Միայն այդ հաշվարկով գնումների շուկան ուսումնասիրելով կգանք եզրաակցության, որ միայն այդ կտրվածքով սակագինը իջեցնել տասից մինչև 15 տոկոս»,-ասաց նա:

«Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը առաջարկեց ուսումնասիրել այն հարցերի շրջանակը, որոնք հենց կապ ունեն սակագնի հետ:

Նա նշեց, որ իր կարծիքով կառավարության կողմից էլ հանձնարական է եղել մասնագիտական խմբին ուսումնասիրել սակագների հարցը և նախնական երզակացությամբ` մինչև տասը տոկոսի չափով հնարավորություն կա սակագներն իջեցնելու: «Իմ կարծիքով կարելի է հրավիրել այդ ընկերներին, և քանի որ ժամանակը շատ սեղմ է, որոշակի որոշում կայացնել», - ասաց նա:

ՀՅԴ խմբակցությունից Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ շեշտը պետք է դրվի խտության, կալորիականության և կորուստների վրա: «Պետք է ներկայացնել առաջարկություն հիմնական սակագների քաղաքականության հարցում, ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքին նվերներ մատուցենք, այլ հստակ քաղաքականություն ունենանք, չլինի ունևորի և չունևորի քաղաքականություն»,-ասաց նա:

Հանձնաժողովը նիստեր կգումարի շաբաթական մեկ անգամ, ըստ անհրաժեշտության՝ 2-3 անգամ: Իսկ հանձնաժողովում Միքայել Մելքումյանի տեղակալ ընտրվեց իշխանությունից՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net