Համայնքապետը գյուղի վարելահողերը, արոտավայրերը վաճառել է. Սյունիք գյուղի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Մենք շատ մեծ հողեր ունեինք, համայնքապետը գյուղի ֆոնդային հողերը վաճառել է, ոչ մի բան չունենք: Այս մասին Սյունիքի մարզի Սյունիք համայնքում, որը հիմա Կապանի խոշորացված փնջում է, դիմելով վարչապետի ժամանկավոր պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանին, ասաց բնակիչներից մեկը` նշելով, որ իր հողերի համար տարիներ շարունակ դատական քաշքուկի մեջ է:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց տեղեկացրեցին, որ քրեական գործ է հարուցված, քննություն է իրակնացվում, հույս ունի, որ արադարադատությունը կվերականգնվի:
«Այսինքն դուք հիմա վարելահողեր չունե՞ք, սեփականշնորհման ժամանկ դուք հող չե՞ք ունեցել», - հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Բնակիչն արձագանքեց, որ ո՛չ վարելոհող, ո՛չ էլ արտովայր չունեն:
«Ռեզերվի հողեր ենք ունեցել վաճառել է, մարդ կա սեփականաշնորհված հող ունի, մարդ էլ կա՝ չունի»:
Մեկ այլ բնակիչ, միջամտելով երկխոսությանը, նշեց, որ մարդկանց սեփական հողատարծքի վրա նախկին գյուղապետն անգամ գերզմանտուն է կառուցել:\
Բնակիչները խնդրեցին Նիկոլ Փաշինյանին զբաղվել հունիս ամսին համայնքում կարկուտի հասցրած վնասների փոխհատուցմամբ:
Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե համայնքում ինչ են մշակում եւ բնակիչներին խորհուրդ տվեց մտածել կոոպերատիվների ստեղծման մասին:
Բնակիչները բարձրաձայենցին նաև տրանսպորտի, մանկապարտեզի շենքի հետ կապված հարցերը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք լուծման ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու է ոչ միայն քաղաքապետի ընտրություններին, այլև մտադիր է խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին:
