Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայցվել է ՍԴ դատավորի թեկնածու
Փաստաբան Վահե Գրիգորյանը նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ներկայացվել: Այս մասին տեղեկանում ենք Ազագային ժողովի կայքէջում տեղադրված ԱԺ նախագահի հայտարարությունից:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը», - նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում:
ՍԴ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր, որ Վահե Գրիգորյանի թեկնածությանը կողմ քվեարկեն պատգամավորների 3/5-ը (63 քվե):
