Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (տեսանյութ)

0

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահար Ջիհաթ Աշքընը ի հիշատակ կյանքից հեռացած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի կատարել է Կոմիտասի «Կռունկ» հայտնի ստեղծագործությունը: Իր կատարումը Աշքընը տեղադրել է Facebook-ի իր էջում՝ նշելով՝ «Արա Գյուլերին...»:

Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայ և այլազգի մտավորականներ, հասարակական ու արվեստի գործիչներ, լրագրողներ և պարզապես ստամբուլահայ համայնքի անդամներ սոցցանցերի հրապարակումներում վերհիշել են Գյուլերի հետ կապված հին ու նոր պատմություններ՝ ափսոսանք հայտնելով լեգենդար լուսանկարչի կորստի կապակցությամբ:

Համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն նկատել է, որ Արա Գյուլերը միշտ լուսանկարում ու ներկայացնում էր մոռացվածներին, ճնշվածներին ու պատմում մինչ այդ չպատմված մարդկային պատմություններ:

«Նրա նկարները միշտ պատմելու են ճնշվածների պատմությունը: Թող մեզ բախտ վիճակվի նկարել ճնշվածների՝ մեկ-մեկ ժպտալու նկարները», - գրել է Աքսուն իր ֆեյսբուքյան էջում:

Պոլսահայ ակտիվիստ, «Սուրբ Խաչ Դպրեվանք» միության անդամ Վարդգես Հերգելն էլ սոցցանցի իր էջում հիշել է Արա Գյուլերի հետ կապված ուշագրավ մի դեպք, երբ հերթական անգամ հանդիպել են վարպետին պատկանող «Արա կաֆե»-ում:

«Մի անգամ սրճարանում հանդիպեցինք վարպետին, խնդրեցի ընկերներիս հետ լուսանկարվել…Ոչ ոքի չէր մերժում՝ ցույց չտալով, թե որքան է հոգնել: Մինչ հեռախոսովս նկարում էի իրենց՝ էլի նկատողություն արեց:
«Էս նորամուծությունները դուրս եկան, ամեն ինչ փչացավ: Հեռախոս ասվածը «Ալո» ասելու համար է, սա դրանից բացի ամեն ինչ անում է: Երաժշտություն ունի, լուսանկարում է, տեսանկարում է: Ծո, լուսարձակումը բաց, ո՞ւմ հետ եմ խոսում, հեսա ցեխի պես նկար է դուրս գալու»…
Ես էլ ասացի՝ «Պարոն Արա, հանգիստ եղեք, լավ դուրս կգա, լավ կնկարեմ»:
Դարձավ իր օգնականին, ասաց. «Տեսնում ես, չէ՞, այծի համառություն, հայի համառություն»:

Համշենցի գրողներից Հյուրիյեթ Շահինն էլ ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Գյուլերը շատ անգամ աշխարհում ներկայացրել է հենց Թուրքիան, և բազմաթիվ մարդիկ չեն տեղեկացել նրա հայ լինելու մասին:

«Որքան շատ հայ կա այս երկրում, որ որպես թուրք են ճանաչվել: Թող աստղերը քեզ ընկեր դառնան, Արա Գյուլեր», - նշել է Շահինը:

«Մի պահ մտահոգվեցինք, որ այն տեղում, ուր դու գնացիր, լուսանկարչական ապարատ չկա: Հետո հիշեցինք, որ ասում էիր՝ «Լուսանկարն ապարատով չեն նկարում, սրտով են նկարում, սրտո՛վ, ծո՛»: Մնաս բարով, մեծ վարպետ», - Գյուլերի մահից հետո գրել է պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի նախկին խմբագիր ու «Արաս» հրատարակչության ղեկավար Ռոբեր Քոփթաշը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net