Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Թուրք ոստիկանները խուզարկում են Ստամբուլի մոտակայքում գտնվող անտառը, որտեղ կարող են գտնվել կորած սաուդացի լրագրողի մարմնի մնացորդները

0

Թուրքական ոստիկանությունը լայնածավալ խուզարկողական աշխատանքներ է իրականացնում Ստամբուլին հարակից «Բելգրադ» անտառի տարածքում և Յալովա քաղաքում՝ գտնելու կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիի մարմնի մնացորդները, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:

Հայտնի է, որ սպասվում են նաև փորման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ըստ թուրք իրավապահների վարկածի՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո անհետացած լրագրողը սպանվել է: Հյուպատոսարանը հերքել է այդ պնդումներն ու հավաստիացրել, որ Խաաշկղիջին անհետացել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Նշվում է, որ լրագրողի անհետացման օրը մի քանի կասկածյալ անձինք, դուրս գալով հյուպատոսության շենքից, ամենայն հավանականությամբ, մեքենաներով ուղղվել են անտառի կողմ:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հրապարակել էին Սաուդյան Արաբիայի քաղաքացի 15 կասկածյալների լուսանկարները, որոնք կորած լրագրողի՝ հյուպատոսություն մուտք գործելու օրն ինքնաթիռով ժամանել են Ստամբուլ, Խաաշկղիջիից առաջ մտել հյուպատոսարան ու ժամեր անց դուրս եկել այնտեղից կասկածելի պայուսակներով:

Նախօրեին ոստիկանները խուզարկել են նաև Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսի տունը: Ավելի վաղ թուրք իրավապահները 9 ժամից ավելի խուզարկություններ էին անցկացրել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում: 

Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով թուրքական ոստիկանության անանուն պաշտոնյաների, գրել էին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողին հյուպատոսության շենքում կտտանքների են ենթարկել, սպանել ու մասնատել մարմինը: Կա վարկած, որ լրագրողի ձեռքին եղած «խելացի» ժամացույցը ձայնագրել է կտտանքները:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net