«Նա հիանալի առաջին տիկին է». Թրամփը գովել է կնոջը օդանավի սրահում արտակարգ պատահարի ժամանակ դրսևորած հանգստության համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գովել է իր կնոջը օդանավի սրահում ծխի առկայության պայմաններում հանգստություն պահպանելու համար, գրում է ria.ru-ն:
«Երեկ նրանք խնդիր ունեին: Դուք տեսաք՝ հրդեհ օդանավի սրահում: Եվ ինձ զանգահարեցին. «Պարոն նախագահ, ձեր կինն օդանավում է, իսկ սրահում հրդեհ է»: Ես ասացի՝ «Մի՛ ասեք ինձ դա, մի՛ ասեք»: Եվ նրանք միանգամից վայրէջք կատարեցին: Հիանալի օդաչուներ են: Նա էլ (Մելանյա Թրամփը-Tert.am) ապրի: Ես հարցրի, թե ոնց է կինս տարել, վախեցե՞լ էր: «Ո՛չ, պարոն, նա այնքան հանգիստ էր»: Նա այդպիսին է: Նա հիանալի առաջին տիկին է»,- ասել է նա Մոնտանայում հանրահավաքի ժամանակ:
Օրերս հաղորդվել էր, որ ԱՄՆ առաջին տիկնոջը տեղափոխող օդանավը ստիպված է եղել դադարեցնել թռիչքը՝ օդանավի սրահում առաջացած ծխի պատճառով: Արդյունքում օդանավը վայրէջք է կատարել Մերիլենդի «Էնդրյուս» ավիաբազայում:
