Նոր մանրամասներ՝ Ստամբուլում անհետացած սաուդցի լրագրողի գործով
Սաուդյան Արաբիայի ռեժիմի քննադատ Հաշոգին հոկտեմբերի 2-ին այցելել է հյուպատոսարան, և դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չկա:
Թուրք իրավապահները համոզված են, որ հյուպատոսարանում լրագրողին հարցաքննել են և մարմինը մասնատելով՝ սպանել: Թուրքիան ընդգծում է հենց այդ դաժան հանգամանքը՝ ոչ թե սպանել են ու մասնատել, այլ մասնատելով են սպանել, և այդ սարսափելի կտտանքը տևել է 7 րոպե:
Սաուդյան Արաբիան կտրականապես հերքում է ընդդիմադիր լրագրողին սպանելու մեղադրանքը:
