Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Խորհուրդներ, թե ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց ու դրա պատճառած խնդիրներից (լուսանկարներ)

0

Սերն, ինչ խոսք, գեղեցիկ զգացում է, որի մասին երազում են շատերը: Սակայն երբ այն լինում է միակողմանի՝ «կոտրված սիրտ» արտահայտությունը դառնում է ավելի քան իրական:

Եթե չկարողանանք այդ ժամանակ ղեկավարել սեփական զգացումները, կարող ենք ոչ միայն ընկճախտի մեջ հայտնվել, այլև լրջորեն վնասել մեր առողջությունը:

AdMe.ru-ն առաջարկում է չտխրել ու ծանոթանալ հոգեբանների մի քանի խորհրդի, որոնք կօգնեն առավել արագ վերադառնալ իրական կյանք:


Որքան քիչ դուք հանդիպեք ձեզ ցավեցրած անձին, այդքան արագ ձեր զգացմունքները նրա նկատմամբ կսկսեն նահանջ ապրել: Շատ կարևոր է նաև բացառել զանգերն ու նամակագրությունները սոցցանցերում, որոնք ընկերության պատրանք են ստեղծում:




Երբ մենք սիրահարված ենք՝ մեր սիրո օբյեկտը մեր կողմից ընկալվում է որպես լավագույնն ու իդեալականը, իսկ նրա կողմից մերժվելը մեր մեջ ձևավորում է թերարժեքության բարդույթ: Պետք է հիշել, որ նա իրականում սովորական մարդ է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Իսկ եթե չզլանաք ու կազմեք նաև նրա բացասական կողմերի ցանկը՝ ավելի լավ:




Լուսանկարներ, նվերներ, համատեղ գնումներ կամ ցանկացած բան, որ կարող է հիշեցնել ձեզ նրա մասին… Վերջ, այդ ամենը պետք է վերացնել ձեր շրջապատից. նետել, վաճառել կամ նվիրաբերել կարիքավորներին: Նույնը վերաբերում է այդ անձի հետ ձեր այցելած վայրերին, որոնք պարբերաբար հիշեցնելու են ձեզ նրա մասին:





Շատ կարևոր է լցնել ձեր ազատ ժամանակը. մարդու մասին առավել քիչ մտածելու համար փորձեք պլանավորել ձեր օրը կետ առ կետ. աշխատանք, տնային գործեր, հանդիպումներ հարազատների ու ընկերների հետ, հոբբի, ընթերցանություն, կինոդիտումներ: Այս ժամանակացույցում չպետք է ժամանակ մնա ինքներդ ձեզ խղճալու համար:
Բացի այդ՝ նպատակներ դրեք ձեր առաջ և փորձեք ամեն գնով հասնել դրանց: Այս ամիս թող դա լինի գրասենյակի լավագույն աշխատող դառնալը կամ հրաշալի արձակուրդ մեկնելն ու բոլորովին նոր մշակույթի հետ ծանոթանալը: Եթե դուք ձեզ շրջապատեք նոր ծանոթություններով ու վառ հույզերով՝ հոգևոր տառապանքները տեղի կտան:




Դժբախտ սերը շատ ստեղծագործ մարդկանց համար խթան է հանդիսանում հանճարեղ գործեր ստեղծելու համար: Ձեր մտածմունքները ստեղծագործ հարթակ տեղափոխելը բավականին արդյունավետ կարող է լինել. փորձեք գիրք գրել, հեղինակել գեղանկար կամ երգ: 




Մի՛ խուսափեք այն մարդկանցից, որոնք ձեր հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում, հրավիրում ձեզ հանդիպումների կամ հաճոյախոսում: Գնացեք, շփվեք ու ժամանակ անցկացրեք նրանց հետ, հմայիչ լինելու զգացողությունը կարող է ստիպել ձեզ կրկին հավատալ սեփական ուժերին: Սակայն մի՛ մոռացեք, որ չարժի նոր լուրջ հարաբերություններ սկսել, քանի դեռ հին սերն ամբողջովին չի մոռացվել:




Գիտնականներն ապացուցել են, որ անհաջող սիրային փորձառություն ունեցած մարդիկ անցնում են սթրեսային երկու հիմնական փուլերով. նախ նրանց օրգանիզմում կտրուկ բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը հակասական զգացողությունների պատճառ կարող է դառնալ՝ բարկությունից մինչև մելանխոլիա: Իսկ դրանից հետո վրա է հասնում երկրորդ՝ ընկճախտի փուլը: Ամեն մարդ չէ, որ կարող է միայնակ գլուխ հանել այդ իրավիճակից, հաճախ պրոֆեսիոնալ հոգեբանի դիմելն իսկապես անհրաժեշտություն է:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net