Ֆրանսիայում հեղեղումների զոհ է դարձել առնվազն 10-ը մարդ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Օդեի շրջանում հորդառատ անձրևներից առաջացած աննախադեպ հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 10-ը մարդ:
Իշխանությունների փոխանցմամբ, տեղումները մի քանի ժամում գերազանցել են երեք ամսվա նորմը:
Օդեի շրջանում մեծ թվով ճանապարհներ ամբողջությամբ փակ են, ավերվել են տներ, կան ծանր վնավածքներ ստացած մարդիկ:
Բնակիչներից շատերը վարարած Օդեից փրկվելու համար ստիպված բարձրացել են տների տանիքներ: Նրանց պետք է տարհանեն ուղղաթիռներով, քանի որ նավակներով այդ տներին մոտենալ այսօր հնարավոր չէ:
Բոլոր դպրոցները փակ են: Իշխանությունները բնակիչներին կարգադրել են մնալ տներում: Տրեբ ավանում Օդեի ջրի մակարդակը հասել է 7 մետրի, ինչն, ըստ օդերևութաբանների, ամենաբարձր ցուցանիշն է 1891 թվականից ի վեր: