Ժամանակակից դաջվածքներ կենդանիների պատկերներով, որոնք անտարբեր չեն թողնի գեղեցիկի սիրահարներին (լուսանկարներ)
Դաջվածքների պատմությունը թվագրվում է մի քանի հազարամյակ առաջ: Եթե հին ժամանակներում մարմնի վրա արվող պատկերները խորհրդանշում էին այս կամ այն տոհմին պատկանելիությունը, գործունեության տեսակը կամ որևէ այլ բան, ապա այսօր դաջվածքներն ավելի շատ գեղեցկության համար են արվում:
Ինչպես գրում է AdMe.ru-ն, ժամանակակից դաջվածքն իրական արվեստի գործ է, իսկ նման արվեստի գործեր ստեղծող վարպետներին կարելի է վստահաբար գեղանկարիչ անվանել: Եվ այդ նկարիչներից ոմանք հոյակերտ պատկերներ են ստեղծում կենդանիների մասնակցությամբ, որոնք անտարբեր չեն թողնի գեղեցիկը գնահատողներին: