Ուկրաինան վերջին երկու տարում ահաբեկչական գործունեության համար մեղադրանք է ներկայացրել ՌԴ 154 քաղաքացու
Ուկրաինայի հատուկ ծառայությունները վերջին երկու տարվա ընթացքում ահաբեկչական գործունեության համար մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության 154 քաղաքացու, նրանցից 22-ը կանգնել են դատարանի առաջ, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակին:
Վերջինիս խոսքով՝ 2016-2018 թվականներին իրենք կարողացել են կանխել 27 ահաբեկչական հարձակում, որոնք, ըստ ուկրաինական կողմի, նախաձեռնել են ռուսական հատուկ ծառայություններն ու ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների կողմնակիցները:
Այս միջոցառումների շրջանակներում ՌԴ 154 քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել, արդեն դատարան է ուղարկվել 60 մեղադրական ակտ, 22 ՌԴ քաղաքացի դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել: Տասնյակ դատական գործեր դեռ ընթացքի մեջ են: