Փորձագետը նախարարին և ՀԾԿՀ-ին կոչ է անում շուտ սկսել էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման քննարկումները
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը, ով հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, թե աշխատանքային խումբն ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ գազի և էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 10 տոկոսով, հայտարարություն է տարածել։ Նա պատասխանել է իր գնահատականների առնչությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հնչեցրած կարծիքներին՝ կոչ անելով էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների վերաբերյալ։