Tesla-ի բաժնետոմսերի արժեքն անկում է գրանցել Իլոն Մասկի հերթական հայտարարությունից հետո
Ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքն ուրբաթ նվազել է 7 տոկոսով, ինչի համար պատճառ է դարձել ընկերության ղեկավար Իլոն Մասկի հերթական հայտարարությունը Twitter-ում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, թվիթերյան գրառմամբ Մասկը ծաղրել է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին (SEC):
Ինչպես վկայում են ամերիկյան Nasdaq բորսայի տվյալները, մեքենաշինական ընկերության բաժնետոմսերն էժանացել են 20 դոլարով. մեկ արժեթուղթը գնահատվում է 261.95 դոլար:
Հինգշաբթի կատարած գրառմամբ Իլոն Մասկը ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին մեղադրել էր խարդախություններ իրականացնելու մեջ:
«Պարզապես ուզում եմ ասել, որ սպեկուլյատորների հարստացման հանձնաժողովը (SEC) անհավանական աշխատանք է կատարում», - գրել է Մասկը:
Մասկը և հանձնաժողովն ավելի վաղ համաձայնության էին եկել գործարարին առաջադրված խարդախության մեղադրանքների հարցով: Նա պետք է 20 մլն դոլար տուգանք վճարի: Նույն գումարը պետք է վճարի նաև ընկերությունը: Բացի այդ, Մասկը առնվազն երեք տարի չպետք է զբաղեցնի ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: