Հս. Կորեան դադարեցրել է գլխավոր հրթիռային պոլիգոնի ապամոնտաժման աշխատանքները. լրատվամիջոցներ
Հյուսիսկորեական իշխանություններն օգոստոսի սկզբին սառեցրել են երկրի գլխավոր հրթիռային պոլիգոնի ապամոնտաժման աշխատանքները: Այդ մասին նշում է gazeta.ru-ն՝ ամերիկյան 38 North վերլուծական կենտրոնին հղումով:
Հուլիսի վերջին նույն կենտրոնը տեղեկացրել էր, որ Փհենյանը սկսել է ապամոնտաժել հրթիռային շարժիչների փորձարկման համար կիրառվող պոլիգոնում գտնվող առանցքային օբեյկտները:
Սակայն սեպտեմբերի 27-ի դրությամբ արբանյակից ստացված լուսանկարները վկայում են, որ աշխատանքները դադարեցվել են:
Չի բացառվում, որ պոլիգոնում ակտիվության նվազումը կարող է պայմանավորված լինել միջազգային դիտորդների սպասվելիք այցով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պատմական հանդիպում են ունեցել Սինգապուրում: Դրա շրջանակում Կիմ Չեն Ընը համաձայնել է սառեցնել երկրի վիճակարույց հրթիռային և միջուկային ծրագրերը: