Պորտուգալիայի ընտրանու հայտացուցակը. Ռոնալդուն այս տարի այլևս չի խաղա հավաքականում
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերանդու Սանտուշը հրապարակել է ազգային ընտրանու հայտացուցակը Լեհաստանի և Շոտլանդիայի հետ կայանալիք հանդիպումների համար:
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկված չէ հայտացուցակում: Պորտուգալացին այս տարի այլևս չի խաղա հավաքականի կազմում:
Նման որոշում կայացվել է 33-ամյա խաղացողի ու Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գլխավոր մարզչի միջև տեղի ունեցած քննարկումից հետո:
Դարպասապահ - Բետու, Կլաուդիու Ռամուշ, Ռուի Պատրիսիու
Պաշտպաններ - Սեդրիկ Սոարեշ, Ժոաու Կանսելու, Կևին Ռոդրիգես, Լուիշ Նետու, Մարիու Ռույ, Պեդրու Մենդեշ, Պեպե, Ռուբեն Դիաշ
Կիսապաշտպաններ - Բրունու Ֆերնանդեշ, Դանիլու Պերեյրա, Ժեդսոն Ֆերնանդեշ, Պիցցի, Ռենատու Սանչեշ, Ռուբեն Նևեշ, Սերժիու Օլիվեյրա, Վիլյամ Կարվալյու, Բերնարդու Սիլվա, Բրումա
Հարձակվողներ - Անդրե Սիլվա, Գոնսալու Գուեդեշ, Էդեր, Էլդեր Կոշտա
Պորտուգալացիները հոկտեմբերի 11-ին Ազգերի լիգայում կխաղան Լեհաստանի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Շոտլանդիայի ընտրանու հետ: