Աշխատանքից հեռացված նախարարներն ու մարզպետները. ինֆոգրաֆիկա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել Կառավարության ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական անդամներին՝ նախարարներին ու մարզպետներին։
Tert.am-ը ինֆոգրաֆիկայով ներկայացնում է աշխատանքից հեռացված նախարարների ու մարզպետների ցանկը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում նշել է, որ իր աշխատակազմին հանձնարարել է կառավարությունում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ազատելու հրաման պատրաստել:
Վարչապետի այս քայլը պայմանավորված է վերոնշյալ կուսակցությունների՝ ԱԺ խմբակցությունների կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելով։