Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2018

Եթե մեզ պարտադրեն Իրանի դեմ ինչ-որ գործողություններ անել, ապա պետք է գոնե մեր արևմտյան և արևելյան սահմանների հարցը լուծեն․ իրանագետ

0

Իրանը Սիրիայում հրթիռակոծություններ անելով մի քանի ազդակ է ուղարկում. Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով Սիրիայի տարածքում ՝ Եփրատ գետի արևելյան ափին ահաբեկիչների դիրքերին հասցված հրթիռային հարվածներին և կանխատեսելով դրան հաջորդող հնարավոր զարգացումները:

«Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ Իրանը նման կտրուկ գործողությունների է դիմում այն ժամանակ, երբ իր երկրի ժողովրդին վտանգ է սպառնում, և դա իրենց համար «կարմիր գիծ» է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ իրանական զինուժը հրթիռային հարված էր հասցրել Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին ու նրանց օբյեկտներին: 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել էր դիրքերին հասցված հրթիռային հարվածը՝ հայտարարելով, որ «Թեհրանը լուրջ պայքար է տանում ահաբեկչության դեմ»:

Նման միջոցի դիմելով, ըստ Ահարոն Վարդանյանի, Իրանը ցանկանում է, որ վերանայվի միջուկային համաձայնությունը: «Նա ցանկանում է, որ այնտեղ ավելացվեն կետեր, որոնցով չի խոչընդոտվի Իրանում հրթիռաշինությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ կարելի է Սիրիայում հրթիռակոծությունները համարել «մեջիս» այն մասին, որ իրենք պատաստ են բանակցել միջուկային համաձայնագրի կետերի շուրջ, բայց ոչ երբեք հրթիռային արտադրությանը վերաբերող կետերի շուրջ:

Արդյոք Իրանի նման գործողությունները շարունակակա՞ն են լինելու, ավելի կոշտացնելո՞ւ է նա իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Իրանը մշտապես է հայտարարում, որ պատժիչ գործողությունները շարունակական են լինելու, երբեք չի ներելու իր երկրի դեմ ոտնձգությունները, շատ խիստ է պատժելու:

«Հնարավոր է, որ նա իր ասածին հավատարիմ մնա: Բայց հնարավոր է դա չլինի: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի Իրանին ուղղվող պատասխանը իսլամական ահաբեկչական կազմակերպության և նրանց ֆինանսավորելու մեջ կասկածվող երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և դրանց հովանավոր ԱՄՆ-ի կողմից»,- ասաց նա:

Իրանագետը նկատեց, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն Իրանի նկատմամբ փոխվել է նոր վարչակազմի օրոք․ նախագահ Դոնալդ Թրամփն է Իրանի հարցում «բարձր նշաձող» սահմանել իր համար:

«Նա հայտարարել է, որ ցանկանում է իրանական վարչակազմի փոփոխություն: Նա պետք է այդ ուղղությամբ գնա։ Մինչև 2020 թվական՝ ընտրություններ, պետք է հասնի նրան, որ փոխի Իրանում վարչակազմը: Եթե չկարողանա, կնշանակի, որ ԱՄՆ-ը Իրանի հարցով քաղաքականությունը ձախողել է: Ցանկացած այլ պատճառաբանություն, թե Իրանում տնտեսական վիճակը վատ է, Իրանում արժույթն արժեզրկվել է, ապրանքները թանկացել են և այլն, պարզապես արդարացումներ կլինեն: Թրամփի նպատակը ոչ թե Իրանը տնտեսապես թուլացնելն էր, այլ Իրանի վարչակարգի փոփոխությունն է: Իսկ դրան հասնելու համար Թրամփը պատրաստ է ամեն ինչ անելու»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք «ամեն ինչ անելու» ճանապարհին հնարավոր է Թրամփը հասնի Հայաստան, Ահարոն Վարդանյանը պատասխանեց՝ տարածաշրջանում ցանկացած փոփոխություն է ազդելու մեզ վրա։

«Մենք դուրս չենք այս տարածաշրջանից և Իրանի հետ ունենք շատ սերտ հարաբերություններ: Մենք պարզապես պետք է հստակ մի բան ճշգրտենք, որ պետք է նախևառաջ հաշվի առնենք մեր ազգային շահը: Ինչ պետություն էլ լինի, մենք պետք է նրան բացատրենք, որ չունենք այլընտրանք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու: Եթե մեզ պարտադրեն Իրանի դեմ ինչ-որ գործողություններ անել, ապա պետք է գոնե մեր արևմտյան և արևելյան սահմանների հարցը լուծեն, որովհետև շրջափակման մեջ ենք: Եթե չեն կարող, մեզնից այլ բան ակնկալելու բարոյական իրավունք չունեն: Դա մեր ազգային անվտանգության շահերին դեմ կլինի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ԱՄՆ նախկին վարչակազմերն ըմբռնումով են մոտեցել ՀՀ-ի քաղաքականությանը, ի՞նչ ակնկալենք Թրամփի ավելի ծայրահեղ վարչակազմից, Ահարոն Վարդանյանը պատասխանեց՝ մենք չպետք է անգամ մտածենք այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը կըմբռնի մեզ:

«Մենք անկախ, սուվերեն երկիր ենք և կարող ենք ինքնուրույն որոշում կայացնել: Մենք կարիք չունենք երրորդ երկրի թույլտվության: Իհարկե, կան ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական շահեր այլ պետությունների հետ, որոնք պետք է պարզապես հաշվի առնենք, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի անվտանգությունը կամ շահը պետք է երկրորդ պլան մղվի»,- ասաց նա:

Իրանագետը նշեց, որ Իրանի համար էլ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելը կարևոր է: Նկատեց, որ բազմաթիվ անգամներ, տարբեր մակարդակներով իրանական կողմը շեշտել է, որ Հայաստանն իր համար չափազանց կարևոր գործընկեր է:

«Միացյալ Նահագներում Փաշինյան-Ռոհանի հանդիպման ժամանակ Ռոհանիի վերջին շեշտադրումները, որ կարևորում է Հյուսիս-Հարավ միջանցքը, Պարսից ծոց-Կասպից ծով առանցքը և դրանց մեջ Հայաստանի դերակատարությունը, ինքնին ՀՀ-ի դերի կարևորության շեշտադրումն է, որովհետև փաստորեն այդ քայլով Իրանն ընդհանրապես ավիրում է այն բոլոր տեսակետները, որոնք վերաբերում են Հայաստանի շրջափակմանը: Ադրբեջանական Հանրապետությունը և Թուրքիան ցանկացած քայլ կանեն, որ Հայաստանը շրջափակեն: Իսկ երբ խոսվում է Հայաստանի՝ տարածաշրջանում տարբեր ծրագրերում մասնակցության մասին, դրանով բարձրացնում է նրա դերակատարությունը»,- ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Обрабатывающие предприятия Москвы увеличили производство почти на 18 процентов


Спорт в России и мире
Москва

Полина Гагарина: «Нет, я не ухожу на пенсию»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Чех Легечка пожелал здоровья россиянину Медведеву, который снялся с их матча


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Изменение климата обойдется человечеству в 35 трлн долларов в год





Путин в России и мире
Москва

Что действительно говорил В. Путин о Нагорном Карабахе?


Лукашенко в Беларуси и мире
Минск

В Минске одобрен проект соглашения о системе таможенного транзита ЕАЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

В Петербурге представят моноспектакль к 100-летию Булата Окуджавы



Москва

Госдеп США: Вашингтон и Москва должны сотрудничать по вопросам космоса

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net