«Արցախի հարցում հայկական կողմն այլևս պետք է բացառի փոխզիջումային տարբերակը». Գառնիկ Իսագուլյան
Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթը քաղաքագետների շրջանում հիմա ամենաքննարկվողն է: Ասում են՝ հնչեցրած մտքերից շատերն են վիճահարույց ու խնդրահարույց: ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ նախ սխալ էր այդ ամբիոնից Հայաստանի նախկին իշխանություններին տոտալիտար անվանելն, ապա պատրաստակամություն հայտնելը՝ արցախյան հարցում նույն այդ իշխանությունների պայմանավորվածությունները կյանքի կոչել: Քաղաքագետն առհասարակ վիճելի ու անհասկանալի է […]