Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2018

Ուղղորդվում է որևէ անձի կողմից կամ հաճույք է ստանում իր նկատմամբ հետաքրքրությունից. Է. Աղաջանյանը՝ կառավարության նախկին աշխատակցի մասին

0

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանում է ներկայացրել կառավարության արդեն նախկին աշխատակից Նարե Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ:

Նախ` Աղաջանյանը գրել է, որ իր խորին համոզմամբ՝ կառավարության անդամները չպետք է արձագանքեն համացանցում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակման, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը ապատեղեկատվություն է:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի օրերին իմ տարբեր ընկերներ անհանգստացած և ահաբեկված տվյալ կնոջ հայտարարությունների շուրջ ծավալված ֆեյսբուքյան քննարկումներից, ինձ հղումներ են ուղարկում նրա գրառումներից և հարցազրույցներից, որոշել եմ այս անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին»,-գրել է նա՝ հիշեցնելով, որ տիկինը մեղադրում է ՀՀ Կառավարությանը ի դեմս նրան և կառավարության գործերի կառավարիչ՝ Վահան Պապիկյանին:

Էդուարդ Աղաջանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մեղադրանք #1 - Արժանապատվության իրավունքի պարբերական ոտնահարում գործերի կառավարչի կողմից: Նա ասում է. «Չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին՝ դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից»:

Մեղադրանք #2 - Աշխատանքային օրենսգրքի ոտնահարում: Նա ասում է. «Ինձ ստիպում էին արտաժամյա աշխատանք իրականացնել»:

Եվ այս ամենը համեմված պաթետիկ շեշտադրումներով, ինչպիսին են օրինակ. «Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների», «Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն» կամ «Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում»:

Այժմ ըստ էության.

Առաջին անգամ հանդիպել եմ տիկին Գրիգորյանին նշանակմանս առաջին օրերին: Պետք է նշեմ, որ Նարեն միակ աշխատողն էր, ով ինձ մոտեցավ իրեն գործից չհեռացնելու խնդրանքով, որը փոքրինչ տարօրինակ էր, հաշվի առնելով, որ այդպես մտածելու առիթ նրան չէի տվել: Հիմնավորումները նույնն էին՝ միայնակ մայր, մինուճար երեխա և այլ: Ես միանգամայն փարատեի տիկին Գրիգորյանի մտահոգությունները, ասելով որ նման բան չի էլ քննարկվում, և որ ոչ ոք նրան չի պատրաստվում գործից հեռացնել:

Անցնում է որոշ ժամանակ և հայտնի իրադարձություններից հետո Գևորգ Աճեմյանին որպես գործերի կառավարիչ գալիս է փոխարինելու Վահան Պապիկյանը՝ գնումների ոլորտում եզակի մասնագետ, ով իր նշանակման առաջին իսկ օրվանից առանձնակի նվիրումով ծառայել և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե որպես վերադաս գնահատելիս լինեի աշխատակիցներիս գործունեության արդյունավետությունը, ապա Վահանն, անշուշտ, տեղ կգտներ առնվազն թոփ տասնյակում: Ինչևէ, սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, որն ամենևին պետք չէ ընդունել որպես բացարձակ ճշմարտություն:

Մոտենում են անկախության օրվա նախապատրաստական աշխատանքները և քանի որ Էրեբունի-Երևանի միջոցառման մեկ ամսով հետաձգման որոշումը կայացվում է փոքրինչ ուշացմամբ, հետևաբար անկախության օրվա միջոցառման ծավալների վերաբերյալ որոշումը ևս կայացվում է ուշացմամբ: Սա իր հերթին ստեղծում է որոշակի ցայտնոտ և մեր թիմը ստիպված է լինում երկու շաբաթ աշխատել արտակարգ ռեժիմով, մնում էինք մինչև ուշ գիշեր և կարծում եմ այդ աշխատանքն իրեն արդարացրեց սեպտեմբերի 21-ին:

Եվ այսպես, չչարաշահելով Ձեր համբերությունը՝ անցնեմ բուն միջադեպին: Ամսի 20-ին, այսինքն` անկախության օրվա նախորդ օրը ինձ է մոտենում սույն տիկինը՝ պնդելով, թե Պապիկյանն արդեն քանի օր է, ինչ նրան ստիպողաբար պահում է աշխատավայրում մինչև ժամը 22:00 և որ նա այլևս չի կարող այդպես շարունակել, քանի որ նրա անչափահաս երեխան խնամքի կարիք ունի: Լավ ճանաչելով Պապիկյանին անչափ զարմացա Նարեի պնդումներից և խոստացա հարցին լուծում տալ: Նույն օրը երեկոյան խոսեցի Վահանի հետ, ով ամբողջությամբ հերքեց Նարեի պնդումները, հավաստիացնելով որ վերջինս ակնհայտորեն ստում է և որ նա երբեք արտաժամյա չի մնացել աշխատանքի վայրում: Չնայած, որ ինտուիտիվ մակարդակում գործերի կառավարչի պնդումներն ինձ համար ավելի արժանահավատ էին թվում, այնուամենայնիվ ես պարտավոր էի ձեռք բերել հստակ ապացույցներ որևէ կողմի ճշմարտացիության վերաբերյալ: Բախտի բերմամբ, կառավարության բոլոր աշխատակիցները կառավարության շենք մուտք գործելիս օգտագործում են անցագրային քարտեր, որոնց միջոցով հնարավոր է ֆիքսել տվյալ անձի շենք մուտք գործելու և շենքից դուրս գալու հստակ ժամերը: Եվ ի՞նչ պատկեր ունենք այստեղ Նարեի պարագայում: Պարզվում է, որ սույն տիկինը վերջին մեկ ամսում ամենաուշը լքել է կառավարության շենքը ժամը 18:28-ին: Ավելին, պարզվում է, որ նա պարբերաբար նաև ուշացել ցործից՝ ներկայանալով օրինակ ժամը 13:00-ին: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում եմ Նարեի հետ քննարկել ստեղծված իրավիճակը տոներից հետո: 
Երկուշաբթի տեղեկանում եմ, որ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և որ իմ օգնականին տեղեկացրել է, թե լրատվամիջոցների հետ է համագործակցելու և դառնալու է ընդդիմադիր լրագրող:

Հաշվի առնելով, որ իր հետագա հայտարարություններում նա պնդում էր, թե իրեն իր կամքին հակառակ հեռացրել են աշխատանքից՝ ուզեցի լսել նաև մյուս կողմի վարկածը: Ըստ պարոն Պապիկյանի, վերջինս Նարեին առաջարկել է այլ գործ փնտրել, քանի որ վստահությունը խաթարված էր ,և եթե հավելյալ կես ժամ մնալու խնդրանքը կարող էր նման պահվածքի առիթ հանդիսանալ, ապա որպես անմիջական վերադաս իր համար հետագա համատեղ աշխատանքն անհնար էր: Միանշանակ է, որ Պապիկյանը չպետք է նման առաջարկությամբ հանդես գար առանց ինձ հետ համաձայնեցնելու, և դա նրան ասվել է:

Իրավաբանորեն բոլոր հիմքերը կային սույն կնոջը աշխատանքից հեռացնելու համար՝ սկսած ստելուց և վերջացրած նրա պարբերական ուշացումներով: Սակայն, ըստ իս, այստեղ խնդրո առարկան ամենևին օրենքի դաշտում չէ: Նարեի հիմնական շեշտադրումները տանում են դեպի բարոյական դաշտ, թե իբր տեսեք, ինձ՝ միայնակ ծնողիս, ապագա զինվորի մորը հեռացնելով աշխատանքից, սրանք կտրում են հացից, սպառնալով արտագաղթել կամ հանձնվել որևէ երրորդ պետության: Բայց մի՞ թե պարզ չե, որ եթե Նարեի պնդումներն առ այն, որ վերջինիս նկատմամբ պարբերաբար խտրական վերաբերմունք է դրսևորվել համապատասխաներ իրականությանը, ապա նա մեկ անգամ չէ, որ այդ հարցով անձամբ ինձ դիմած կլիներ, իմանալով որ ես բոլոր աշխատակիցների հետ բաց եմ շփման համար: Մի՞ թե պարզ չէ, որ եթե գործերի կառավարիչն իրոք նման դիկտատոր լիներ, ապա վաղուցվանից նրան աշխատանքից հեռացրած կլիներ թեկուզ միայն նման ուշացումների համար, էլ չեմ խոսում նրա կատարած աշխատանքի որակի մասին:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ ինձ մնում է ենթադրել հետևյալ երկու տարբերակներից մեկը.

ա) Տիկին Գրիգորյանը հստակ ուղղորդվում է որևէ անձի/անձանց կողմից և հստակ նպատակ է հետապնդում վարկաբեկել նորընտիր կառավարությանը:

բ) Նա ուղղակի հաճույք է ստանում իր շուրջ ստեղծված լրատվականների հետաքրքրությունից և շարունակում է թեման շահարկել իր բոլոր պաթետիկ դրսևորումներով:

Անկախ նրանից, թե արդյոք իմ ենթադրություններից որևէ մեկը ճիշտ է, թե սխալ, ես ամենայն անկեղծությամբ Նարեին բարին եմ մաղթում և հույս ունեմ, որ նա իսկապես կհաջողի, որպես ընդդիմադիր լրագրող: Հաշվի առնելով վերջին օրերի հանրային հետաքրքրությունն իր անձի նկատմամբ, կարծում եմ՝ նրա հաջողությունն այդ ոլորտում երաշխավորված է»,-եզրափակել է Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ  կառավարության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանը աշխատանքից հեռանալու դիմում էր գրել, ապա բաց նամակում նշել էր, որ դիմում է գրել՝ չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին: Նա հայտնել էր, որ իրեն ստիպել են իր աշխատանքյին ժամի ավարտից հետո աշխատել առանց լրացուցիչ վարձատրության:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Розенбаум

Александр Розенбаум проиграл суды коммунальщикам на 386 тысяч рублей



Москва

Убийца конкурентов. Серый кардинал «коптевских» получил 20 лет

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net