Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ը մնացել է միայնակ ու մեկուսացված. Ռոհանի
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալը մեկուսացրել է հենց Վաշինգտոնին, քանի որ պետությունների մեծ մասը չեն ընդունում այդ որոշումը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես գրում է РИА Новости-ն, նախագահն ընդգծել է, որ ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակներում ունեցած ելույթների ժամանակ պետությունների մեծ մասի առաջնորները բացասաբար են արտահայտվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման մասին:
Ռոհանիի խոսքով՝ այդ քայլն անօրինական էր և, այդ կերպ գործելով, ԱՄՆ-ը միայնակ ու մեկուսացված է մնացել, քանի որ շատ պետություններ չեն ընդունում այդ որոշումը՝ համարելով այն Վաշինգտոնի «քաղաքական սխալը»:
Իրանի նախագահը նաև հավելել է, որ կարծում է՝ ԱՄՆ-ն ի վերջո հետ կվերադառնա, իսկ Թեհրանը կշարունակի համաձայնագրի մասը կազմել այնքան ժամանակ, որքան դրանից օգուտ է ստանում: