Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2018

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

0

Կառավարության կազմից դուրս գալ, չգալու խնդիրը մեր քննարկելու հարցը չէ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ պնդելով, թե ինքը չի ասել, որ եթե այս լարվածությունը խորանա, կհրաժարվեն կառավարությանը մաս կազմելուց: 

«Առաջին հերթին ես ասել եմ, որ հիմա եթե Արտակ Զեյնալյանը  դուրս է գալիս կառավարությունից, ասում են՝ «այ տեսեք այս նեղ պահին վարչապետին գցեցին», դուրս  չի գալիս կառավարությունից՝ ասում են «այ քննադատելը քննադատում են, բայց պաշտոնը կպած պահում են»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը լարվածության թուլացում նկատե՞լ է՝ հաշվի առնելով Մալաթիա Սեբաստիայում քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նման լարվածության պատճառն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը անկեղծորեն են պայքարում իրենց քվեի համար, Արամ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել: «Վարչապետի ելույթների մեկնաբանությունը թող անի վարչապետի թիմը, ես կարող եմ մեկնաբանել Էդմոն Մարուքյանի, Հայկ Կոնջորյանի, Արտակ Զեյնալյանի ելույթները»,-ասաց նա:

Իսկ թե, այդուհանդերձ, նա իշխանության կողմից տեսնո՞ւմ է լարվածություն առաջացրած տոնայնության ցածրացում, Արամ Սարգսյանը նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանի հայտարությունները շարունակում են շատ կոշտ մնալ:

«Մրցակից թիմի տեսակետները չեմ մեկնաբանում, ես ասում եմ տեսակետ, թե ինչպես եմ տեսնում ԱԺ-ն ցրելու և նոր խորհրդարանական ընտրություներ հաստատելու հնարավորությունը, ինչպես եմ տեսնում այս ընտրությունները արդար, թափանցիկ, օրենքի տառին համապատասխան անցկացնելը,  ես գովաբանում եմ մեր թեկնածուին, ոչ ավելին: Ես տեխնոլոգիաներ չեմ կիրառում հասարակության վրա և ես այս ընտրությունները չեմ կապում ո՛չ արտահերթ  ընտրությունների, ո՛չ խորհրդարանական ընտրության, ոչ էլ սև ուժերին պատժելու խնդրով»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը խորհրդարանը ցրելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Արամ Սարգսյանը պատասխանեց՝ միանշանակ տեսնում է: «Անկասկած, ես առաջինն եմ եղել, որ ասել եմ՝ հնարավորինս շուտ: Հեղափոխությունից հետո «Ելք» դաշինքի նիստում եմ ասել, որ ճիշտը հիմա է: Այսօր տեսնում եմ, որ կա քաղաքական ճգնաժամ և այդ ճգնաժամը Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են, այլ կերպ այդ ճգնաժամը հաղթելու տարբերակները ես համարում եմ վտանգավոր երկրի համար»,-ասաց նա:

Այն դիտարկմանը, որ ինչպես նշվել է քաղաքական մի քանի ուժերի կողմից, գուցե գա ժամանակ, երբ ՔՊ-ն իր գործընկերների կարիքը զգա կոալիցիա կազմելու համար, և չստանա այդ հնարավորությունը, Արամ Սարգսյանը ասաց. «Գուցեները քաղաքականության մեջ շատ են, և ես պայծառատես չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, նորմալ, որ ՀՀ-ն շարժվի գործող օրենքներով ու Սահմանադրությամբ, մեր երկրում խաղաղություն լինի և խնդիրներ չառաջանան քաղաքական  դաշտի վերադասավորումների ժամանակ: Մնացած  պարագաներում, ժամանակը կգա, կերևա: Ես չեմ կարող այսօր վերլուծություն անել, թե որ դեպքում ինչ կարող է լինել: Իհարկե, կան  քաղաքական ուժեր, որոնց հետ որևէ դեպքում ես կոալիցիա չեմ կազմի, կան քաղաքական ուժեր, որոնք կախված  քաղաքական իրավիճակից, կարող են նաև կոալիցիա կազմել: Այդ ամեն ինչը պետք է բխի երկրի շահից, ստեղծված իրավիճակը հարթելուց, մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելուց»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net