Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2018

Հայկ Մարության․ Վերջապես ունեցանք իրոք քարոզարշավ

0
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստանում է ընտրվելու դեպքում առաջիկա 6 ամիսներին առնվազն լուծել մայրաքաղաքի աղբահանության խնդիրը։


«Պետք ա առաջին հերթին լուծենք այս խնդիրը, որովհետև, երբ ման էկանք շրջաններով, հասկացանք, որ սա ամենաարդիական և ամենալուրջ խնդիրն է, որ էս պահին կա, որը պետք է օր առաջ լուծել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարությանը: - «Աղբահանության հարցով միանգամից զբաղվելու ենք: Եվ վստահաբար վեց ամսվա մեջ պետք է տեսնենք արդյունքեր: Մնացած հարցերը մի քիչ ավելի լոնգ-տերմ են»:  



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մարությանն այսօր «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների հետ քայլերթ-քարոզարշավը իրականացնում է Կենտրոն վարչական շրջանում։


Երկու շաբաթ տևած քարոզարշավը, ըստ նրա, աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ․ - «Ստացվեց ունենալ վերջապես․․․ իրոք քարոզարշավ, ոչ թե ինչ-որ նախօրոք պայմանավորվածությունների իրականացում: Սա իրական քարոզարշավ էր, երբ բոլոր քաղաքական ուժերը հավասար պայմաններում պայքարում էին ամեն քվեի համար, բոլորը ունեին հնարավորություն թե՛ հեռուստատեսության առումով, թե՛ կայքերի առումով»:



Հեռուստադիտողներն այդպես էլ չեն տեսնի Հայկ Մարութանի և այս ընտրություններում նրա թերևս ամենասուր քննադատ Նաիրա Զոհրաբյանի բանավեճը։


Թեև քարոզարշավի ավարտին դեռ մի քանի ժամ կա, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը նշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուի հետ առանձին դեբատի չի գնա, քանի որ ընտրություններում իրեն մրցակից է համարում բոլոր մասնակիցներին․ - «Մենք ոչ մեկին նախապատվություն չենք տալիս, ոչ մեկին չենք առանձնացնում: Ես ունեմ 11 օպոնենտ, 11 գործընկեր, և ինչու պետք է խտրականություն լինի մնացածի հանդեպ: Առաջարկը կար 12-ով հավաքվելու․․․ Անենանեյտրալ՝ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպեց բանավեճը, սկզբից կար պայմանավորվածություն, որ պետք է բոլորը գան, այնուհետև հրաժարվեցին որոշ մասնակիցներ: Այնուամենայնիվ բանավեճը կայացել է․․․ Մարդիկ ասում են՝ եկեք անենք, բայց երբ պահը գալիս է, ասում են, վայ, գիտեք ինչ կա, չենք գալիս»:



Մարությանը վստահ է, որ այս կիրակի կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները նույնպես աննախադեպ կլինեն վերջին տասնամյակների համար։


Սիրված դերասանը փոքր-ինչ ցավով նշեց, որ ընտրվելու դեպքում հեռոստաէկրաններին «կարգին Հայկոն» այլևս չի լինի․ - «Օրենքը ինձ թույլ է տալիս, բայց չեմ կարծում, թե ժամանակ կունենամ զբաղվելու»:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net